ՀՀ ԿԲ-Ն ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՒՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է<br /> 0,25%-ՈՎ` ՍԱՀՄԱՆԵԼՈՎ ԱՅՆ 7%<br />


ՀՀ ԿԲ-Ն ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՒՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է
0,25%-ՈՎ` ՍԱՀՄԱՆԵԼՈՎ ԱՅՆ 7%

  • 03-06-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունիսի 3-ի նիստում ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսաւորման տոկոսադրույքը բարձրացրել է 0,25%-ով` սահմանելով այն 7%: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ ԿԲ-ի մամուլի ծառայութիւնից, 2008թ.-ի մայիսին ապրիլի նկատմամբ արձանագրուել է 1,3% գնաճ, որի պարագայում 12-ամսեայ գնաճը կազմել է 9,9%: Թէեւ այն 0,8%-ով նուազել է 2007թ.-ի ապրիլ - 2008թ.-ի ապրիլ ժամանակահատուածում արձանագրուած գնաճի մակարդակից, 12-ամսեայ գնաճը շարունակում է գերազանցել նպատակային թիրախի վերին սահմանը 4,4%-ով: ՀՀ ԿԲ-ի խորհուրդը արձանագրել է, որ չնայած արտաքին միջավայրից եկող գնաճային ճնշումների թուլացման միտումների առկայութեանը, որն արտայայտուել է պարենային ապրանքների, մասնաւորապէս հացահատիկի եւ բրնձի միջազգային գների նուազմամբ, նավթամթերքի գները շարունակում են բարձր մնալ` պահպանելով աճի պոտենցիալը: Լրացուցիչ գնաճային ռիսկեր են պարունակում նաեւ համախառն պահանջարկի սպասւող աճի տեմպերը եւ արտաքին գնաճային ճնշումների դեռեւս շարունակւող երկրորդային ազդեցութիւնների դրսեւորումները: Կարեւորելով գնաճային սպասումների մեղմման եւ նպատակային թիրախից շեղումների նուազեցման խնդիրները, ԿԲ-ի խորհուրդն արձանագրել է, որ ԿԲ-ի վերաֆինանսաւորման տոկոսադրույքի յետագայ ճշգրտումը պայմանաւորուած է լինելու առաջիկայ ամիսներին համաշխարհային շուկաներում պարենային ապրանքների գների վերոնշեալ միտումներին ներքին գների արձագանքման արագութեամբ եւ չափով:
  -   Տնտեսութիւն