ՄԱՐԶԱԿԱՆ ԲՐԻՋԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՄԱՆՆ<br /> ԱՐԺԱՆԱՑԱՎ «ՀԱՒԱԿՆՈՐԴԸ»<br />


ՄԱՐԶԱԿԱՆ ԲՐԻՋԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՄԱՆՆ
ԱՐԺԱՆԱՑԱՎ «ՀԱՒԱԿՆՈՐԴԸ»

  • 02-06-2008 23:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 18-ից յունիսի 1-ը Երեւանում անցկացուեց մարզական բրիջի Հայաստանի թիմայի առաջնութիւնը, որին մասնակցեցին 4 թիմեր: Չեմպիոնի կոչումը նուաճեց «Հաւակնորդ» թիմը` Արտեմ Բալայեան, Նորայր Քալանթարյան, Արմէն Զելենկո, Աշոտ Քեշիշյան կազմով: Նշենք, որ հոկտեմբերի 3-18-ին Պեկինում անցկացուելիք ինտելեկտուալ մարզաձեւերի (բրիջ, շախմատ, գո, միջազգային շաշկի, չինական շախմատ) առաջին օլիմպիադային մասնակցելու հրավէր է ստացել նաեւ Հայաստանի բրիջի հաւաքականը:
  -   Սպորտ