ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ<br /> ՆՊԱՏԱԿՈՒՂՂՎԱԾ Է ՔԻՄԻԱԿԱՆ ՆԻՒԹԵՐԻ ԵՎ ԹԱՓՕՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ<br /> ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ
ՆՊԱՏԱԿՈՒՂՂՎԱԾ Է ՔԻՄԻԱԿԱՆ ՆԻՒԹԵՐԻ ԵՎ ԹԱՓՕՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆԸ

  • 02-06-2008 15:20:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռոտերդամի կոնվենցիայի քարտուղարությունը ՀՀ Բնապահանության նախարարութեան հետ համատեղ յունիսի 2-6-ին Երեւանում անցկացնում է կոնվենցիայի իրականացմանն ուղղուած տարածաշրջանային խորհրդակցութիւն: Ռոտերդամի կոնվեցիան վաւերացրել են 120 երկներ, այդ թւում Հայաստանը` 2003թ.-ին: Կոնվենցիայի նպատակն է նպաստել վտանգաւոր քիմիական նիւթերի վնասակար ազդեցութիւնից մարդու առողջութեան եւ շրջակայ միջավայրի պահպանութեան գործում ներկրող եւ արտահանող երկրների ընդհանուր պատասխանատւութեան ապահովմանը: Ինչպէս նշեց ՀՀ բնապահպանութեան փոխնարախար Սիմոն Պապեանը, վերջին տասնամեակների ընթացքում քիմիական արդիւնաբերութեան ծաւալների էական աճը եւ արտադրանքի իրացումը լուրջ մտահոգութիվւն են առաջացրել հասարակայնութեան տարբեր շերտերում: Ըստ նրա, այդ առումով առաւել խոցելի են այն երկրները, որոնք չունեն քիմիական նիւթերի եւ թունաքիմիկատների ներմուծման, արտահանման եւ օգտագործման նկատմամբ հսկողութիւն իրականացնող համապատասխան ենթակառուցուածքներ: Ս.Պապեանը նշեց, որ Հայաստանի բնապահպանական պետական քաղաքականութիւնը նպատակաուղղուած է քիմիական նիւթերի եւ թափօնների անվտանգ կառավարման ապահովմանը` նպատակ ունենալով կանխարգելելու մարդու առողջութեան եւ շրջակայ միջավայրի վրայ դրանց վտանգաւոր ազդեցութիւնը: Ըստ փոխնախարարի, կոնվեցիան թոյլ է տալիս այդ երկրներին իրականացնելու առանձին վտանգաւոր քիմիական նիւթերի առեւտրի մոնիթորինգը եւ հսկողութիւնը: Նախարարութեան Վտանգաւոր նիւթերի եւ թափօնների կառավարման բաժնի պետ Անահիտ Ալեքսանդրեանը նշեց, որ 2005թ.-ին ՀՀ կառավարութիւնը հաստատեց Ռոտերդամի կոնվենցիայով կարգաւորւող Հայաստանում արգելուած թւով 33 քիմիական նիւթերի եւ թունաքիմիկատների ցանկը: Ըստ նրա, այդ նիւթերի կիրառումը հանրապետութիւնում արգելուած էին դեռեւս 70-ական թուականներից: Դրանք քլոր եւ սնդիկի միացութիւններ պարունակող նիւթերն են: Նշուեց նաեւ, որ կոնվենցիան նախատեսում է կողմերին տեխնիկական օգնութեան տրամադրում` քիմիական նիւթերի ռացիոնալ օգտագործման բնագաւառում անհրաժեշտ ենթակառուցուածքների եւ ներուժի զարգացման համար:
  -   Հասարակութիւն