«Ժառանգութեան» առաջնորդի հացադուլը իր մէջ կրում է քաղաքացիական պայքարի բովանդակութիւն


«Ժառանգութեան» առաջնորդի հացադուլը իր մէջ կրում է քաղաքացիական պայքարի բովանդակութիւն

  • 29-03-2011 15:07:01   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանի Երիտասարդ Քաղաքական Գործիչների Միութիւնը ողջունում է «Ժառանգութիւն» կուսակցութեան նախագահ Րաֆֆի Յովհաննիսեանի հացադուլը, քանի որ, ինչպէս նշուած է միութեան մարտի 29-ի յայտարարութիւնում, քաղաքական այդ ակտն իր մէջ կրում է քաղաքացիական պայքարի բովանդակութիւն: «Քաղաքացիական պայքարի իւրաքանչիւր նման դրսեւորում դրական է անդրադառնում մեր երկրում ժողովրդավարութեան զարգացման վրայ: Անընդունելի ենք համարում քաղաքական ու հասարակական ներկայացուցիչների կողմից հացադուլի կապակցութեամբ հնչած արհամարհական կամ զրպարտանք պարունակող յայտարարութիւնները: Նմանօրինակ վերաբերմունքը ոչ միայն վարկաբեկում է այդ վարքագիծը կրողներին, այլեւ լուրջ հարուածի տակ է դնում հայաստանեան քաղաքական դաշտում քիչ թէ շատ պահպանուող արժէքային համակարգը: Միեւնոյն ժամանակ կոչ ենք անում հայաստանեան քաղաքական ուժերին, կուսակցութիւններին` այսուհետ, բացի մարդասիրական յորդորներից, նաեւ քաղաքական գնահատականներ տալ նման երեւոյթներին: Անկախ այն բանից, թէ հացադուլն ինչ անուն ունի, դասական իմաստով, այն ոչ-բռնի դիմադրութեան մի մեթոդ է, որով հացադուլաւորը քաղաքական բողոքի ակտ է կատարում` սովորաբար խնդիր դնելով հասնել իշխանութեան քաղաքականութեան փոփոխութեանը»,- ասուած է միութեան յայտարարութիւնում:
  -   Քաղաքական