Սերժ Սարգսեանին իր հաւատարմագրերն է յանձնել Գանայի նորանշանակ դեսպանը


Սերժ Սարգսեանին իր հաւատարմագրերն է յանձնել Գանայի նորանշանակ դեսպանը

  • 29-03-2011 14:26:35   | Հայաստան  |  Քաղաքական
Մարտի 29-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանին իր հաւատարմագրերն է յանձնել Գանայի Հանրապետութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Սէթ Կորանտէգին (նստավայրը` Մոսկուա): Նախագահը շնորհաւորել է դեսպանին եւ յոյս յայտնել, որ նրա պաշտօնավարման շրջանում հայ-գանայական յարաբերութիւնները կը զարգանան: Նշելով, որ Մակ-ի շրջանակներում երկու երկրների միջեւ առկայ է քաղաքական երկխօսութիւն, Ս.Սարգսեանը կարեւորել է ինչպէս երկկողմ, այնպէս էլ բազմակողմ ձեւաչափով համագործակցութիւնը: Գանայի դեսպանը հեռանկարային է համարել Հայաստանի հետ ադամանդագործութեան, գիւղատնտեսութեան, արդիւնաբերութեան եւ փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող մի շարք այլ ոլորտներում համագործակցութիւնը: Նա նշել է, որ ապրիլին իր երկիրը Մոսկուայում նախաձեռնել է անցկացնել գործարար համաժողով, եւ ուրախ կը լինէր, եթէ Հայաստանի ներկայացուցիչները եւս մասնակցէին: Դեսպանի համոզմամբ, դա գործարարների համար լրացուցիչ հնարաւորութիւն է` տեղեկանալու միմեանց շուկաների հնարաւորութիւններին եւ համագործակցութեան եզրեր գտնելու:
  -   Քաղաքական