ԱՅՍՈՒՀԵՏ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎ ԲՈԼՈՐ ԱԿՏԵՐԸ ԿՀՐԱՊԱՐԱԿՈՒԵՆ
29-05-2008 17:30:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այսուհետ բոլոր
գերատեսչութիւնների, այդ թւում` Երեւանի քաղաքապետարանի կողմից
ընդունուած բոլոր անհատական որոշումները եւ նորմատիվ ակտերը պէտք է
հրապարակուեն եւ զետեղվեն ինտերնետային համապատասխան կայքերում:
Ինչպէս մայիսի 29-ի նիստում նշեց վարչապետ Տիգրան Սարգսեանը, բոլոր
որոշումները պէտք է հասանելի լինեն ոչ միայն ԶԼՄ-ներին, այլեւ
բոլոր քաղաքացիներին: Դրանով բոլոր գերատեսչութիւնները պէտք է
ապահովեն իրենց աշխատանքի թափանցիկությունը: