Արցախի Անվտանգութեան խորհրդի նիստում քննարկուել էն պարէնային անվտանգութեան ապահովման խնդիրները


Արցախի Անվտանգութեան խորհրդի նիստում քննարկուել էն պարէնային անվտանգութեան ապահովման խնդիրները

  • 29-03-2011 14:16:52   | Հայաստան  |  Քաղաքական
Արցախի Հանրապետութեան նախագահ Բակոյ Սահակեանի գլխաւորութեամբ մարտի 29-ին տեղի է ունեցել Անվտանգութեան խորհրդի նիստ, որի օրակարգում էին պարէնային անվտանգութեան ապահովման հետ կապուած խնդիրներն ու իրականացուելիք միջոցառումների եւ 2011թ. փետրուարի 14-18-ին Արցախի Հանրապետութեան զինուած ուժերի եւ ուժային կառոյցների համատեղ հրամանատարաշտաբային զօրավարժութիւնների անցկացման արդիւնքների մասին հարցերը: Պարէնային անվտանգութեան ապահովման հարցի շուրջ զեկոյցով հանդէս է եկել վարչապետ Արա Յարութիւնեանը: Ելոյթներ էն ունեցել գիւղատնտեսութեան նախարար Արմօ Ծատուրեանը, տնտեսական զարգացման նախարար Կարէն Եսայեանը, գիւղի եւ գիւղատնտեսութեան աջակցութեան հիմնադրամի տնօրէն Վահրամ Բաղդասարեանը: Հաշուի առնելով պարէնային անվտանգութեան ռազմավարական կարեւոր նշանակութիւնը երկրի համար, Բ.Սահակեանը նշել է, որ չնայած այդ ուղղութեամբ տարւում է բաւականին աշխատանք, սակայն դեռեւս կան խնդիրներ, որոնք պահանջում էն շուտափոյթ եւ համալիր լուծում: Նա կառավարութեանը յանձնարարել է մշակել պարէնային անվտանգութեան ապահովման ուղղութեամբ իրականացուելիք միջոցառումների ծրագիր եւ պարբերաբար զեկուցել նրա իրականացման ընթացքի մասին: Օրակարգի երկրորդ հարցի շուրջ զեկոյցով հանդէս է եկել պաշտպանութեան նախարար Մովսէս Յակոբեանը: Այնուհետեւ ելոյթներ էն ունեցել ուժային կառոյցների ղեկավարները: Բ.Սահակեանը կառավարութեանը եւ զօրավարժութիւնների անցկացման գործում ներգրաւուած համապատասխան մարմիններին յանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել յայտնաբերուած թերութիւնները վերացնելու ուղղութեամբ եւ պարբերաբար զեկուցել տարուող աշխատանքների մասին:
  -   Քաղաքական