2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ_ՄԱՐՏԻՆ ՀՀ ԳԻՒՂԱՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ ՀԱՄԱԽԱՌՆ<br /> ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ 0,5%-ՈՎ<br /> ԱՃԵԼ Է<br />


2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ_ՄԱՐՏԻՆ ՀՀ ԳԻՒՂԱՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ ՀԱՄԱԽԱՌՆ
ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ 0,5%-ՈՎ
ԱՃԵԼ Է

  • 23-05-2008 17:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ գիւղատնտեսութեան համախառն արտադրանքը 2008թ. յունուար-մարտին, ընթացիկ գներով, կազմել է 44,8 մլրդ դրամ (մօտ 120 մլն ԱՄՆ դոլար) եւ 0.5%-ով գերազանցել 2007թ. նոյն ժամանակաշրջանի մակարդակը: Բուսաբուծութեան համախառն արտադրանքը նշուած ժամանակահատուածում կազմել է 5533,4 մլն դրամ, ինչը 4,9%-ով աւելի է 2007թ. նոյն ժամանակաշրջանի ցուցանիշից, իսկ անասնաբուծութեան համախառն արտադրանքը կազմել է 39266,4 մլն դրամ (նուազել` 0,1%-ով): ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, յունուար-մարտին, հանրապետութիւնում իրականացուել է 524,7 մլն դրամի ձկան որս, ինչը 2007թ. նոյն ամսուայ ցուցանիշից 20,2%-ով պակաս է:
  -   Տնտեսութիւն