ՀԱՆԴԻՍՈԻԹՅԱՄԲ ԲԱՑՈՒԵՑ «ԴԻՆՈ ՈԼԴ ՄԱՅՆԻՆ ՔԱՄՓՆԻ»-Ի ԳԵՂԱՆՈՒՇԻ<br /> ՊՈՉԱՄԲԱՐԸ<br />


ՀԱՆԴԻՍՈԻԹՅԱՄԲ ԲԱՑՈՒԵՑ «ԴԻՆՈ ՈԼԴ ՄԱՅՆԻՆ ՔԱՄՓՆԻ»-Ի ԳԵՂԱՆՈՒՇԻ
ՊՈՉԱՄԲԱՐԸ

  • 20-05-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԿԱՊԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չնայած ապրիլի 25-ից շահագործման է յանձնուել Կապանի նախկին լեռնահրստացման կոմբինատի` «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերութեան Գեղանուշի պոչամբարը, սակայն տեխնիկական որոշ հարցեր լուծելուց յետոյ, պոչամբարի հանդիսաւոր բացումը տեղի ունեցաւ երեքշաբթի: Ձեռանարկության գլխաւոր տնօրէն Ռոբերտ Ֆալետան տեղեկացրեց, որ Գեղանուշի պոչամբարի նախագծային լուծումները տրուել են հաշուի առնելով լաւագոյն միջազգային փորձը, որը նուազագոյնի է հասցնում պոչամբարի ազդեցութիւնը շրջակայ միջավայրին: Պոչամբարի շինարարական աշխատանքները արժեցել են մօտ 6 մլն ԱՄՆ դոլար ու տեւել են երկու տարի: Պոչամաբարում հննարավոր կլինի տեղավորել 11մլն խ.մ կամ 18 մլն տոնա պոչանքներ: Միաժամանակ կառուցոուած մաքրված ջրերի շրջանառու համակարգը հնարաւորութիւն է տալիս ձեռնարկութեանը` դրանք օգտագործել ֆաբրիկայի տեխնոլոգիական գործընթացում: Այսինքն թափոնաջրերը չեն հոսելու գետ, այլ հետ են վերադառնալու ձեռարկություն ու այդ ջուրը կրկին օգտագործվելու է տեխնիկական նպատակներով: Այսպիսով, ըստ Ռոբերտ Ֆալետայի, կխնայվի բնական ռեսուրսների օգտագործումը: Ձեռնարկութիւնը Կապանի տարածաշրջանում իրականացնում է լայնածաւալ երկրբանահետախուզական ծրագիր, ու, օգտվելով առիթից, գլխաւոր տնօրէն Ռոբերտ Ֆալետան տեղական իշխանութեան ներկայացուցիչներին առաջարկեց ծանօթանալ Շահումեանի հանքի հիւսիսային տեղամասի 5-րդ երակում իրականացyող աշխատանքներին: Ըստ երեւույթին, յետագայում այս տարածքը կդառնայ բաց հանք, սակայն առայժմ այստեղ հորատման աշխատանքներ են ընթանում: Հորատման նոր ժամանակակից մեքենաներ են բերուել արտերկրից, մօտ 100 աշխատատեղ է ապահովել: Այստեղ թէ' Սիւնիքի մարզպետ Սուրիկ Խաչատրեանը, թէ' Կապանի քաղաքապետ Արմէն Կարպետյանը հետաքրքրուեցին կատարւող աշխատանքների հողհատկացման պայմանագրերով ու հողերի կատերգորիաներով: Պ-ն Ֆալետան հաւաստիացրեց, որ ամէն ինչ արւում է ՀՀ օրենսդրութեամբ:
  -   Տնտեսութիւն