2008Թ. ՅՈՒՆՈՒԱՐ-ԱՊՐԻԼԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԱՄԻՍՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ<br /> ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՆԱ-Ն 9,3%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2008Թ. ՅՈՒՆՈՒԱՐ-ԱՊՐԻԼԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԱՄԻՍՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՆԱ-Ն 9,3%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 20-05-2008 19:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ. յունուար-ապրիլին նախորդ տարուայ նոյն ամիսների համեմատ Հայաստանում ՀՆԱ-ն աճել է 9,3%-ով եւ կազմել 696 մլրդ 104,7 մլն դրամ (մօտ 2 մլրդ 257,9 մլն ԱՄՆ դոլար): ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլեատորը կազմել է 106,8%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, այս տարուայ յունուար-ապրիլին, նախորդ տարուայ նոյն ամիսների համեմատ, հանրապետութիւնում արդիւնաբերական արտադրանքի ծաւալը աճել է 0,1%-ով եւ կազմել 226 մլրդ 590,6 մլն դրամ: Գիւղատնտեսութեան համախառն արտադրանքն աճել է 1,3%-ով եւ կազմել 64 մլրդ 164,5 մլն դրամ, շինարարութեան ծաւալը` 16,8%-ով եւ կազմել 71 մլրդ 132,9 մլն դրամ, մանրածախ առեւտրաշրջանառությունը` 3,5%-ով եւ կազմել 253 մլրդ 592,1 մլն դրամ, իսկ ծառայութիւնների ծաւալը աճել է 11,2%-ով եւ կազմել 171 մլրդ 740,8 մլն դրամ: ՀՀ արտաքին առեւտրաշրջանառութեան ծաւալը նախորդ տարուայ յունուար-ապրիլի համեմատ աճել է 28,3%-ով եւ կազմել 1 մլրդ 531,4 մլն դոլար: Ընդ որում, արտահանումն աճել է 4,4%-ով եւ կազմել 337,2 մլն դոլար, իսկ ներմուծումն աճել է 37,2%-ով եւ կազմել 1 մլրդ 194,2 մլն դոլար: 2008թ. յունուար-ապրիլին սպառողական գները 2007թ. յունուար-ապրիլի համեմատ աճել են 8,6%-ով, իսկ արդիւնաբերական արտադրանքի գները` 3,1%-ով: Այս տարուայ ապրիլի վերջին նախորդ տարուայ նոյն ժամկէտի համեմատ պաշտօնապէս գրանցուած գործազուրկների թուաքանակը նուազել է 11,6%-ով եւ կազմել 76,3 հազ. մարդ: Այս տարուայ առաջին չորս ամիսներին միջին ամսական անուանական աշխատավարձը կազմել է 85,72 հազ. դրամ (նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ աճել է 22,3%-ով), այդ թւում` բիւջէտային աշխատողներինը` 61,101 հազ. դրամ (աճել է 17,8%-ով), ոչ բիւջէտային հիմնարկների աշխատողներինը` 107,293 հազ. դրամ (աճել է 23%-ով): Այս տարուայ յունուար-ապրիլին 1 ԱՄՆ-ի դոլարի միջին փոխարժեքը կազմել է 308,3 դրամ. 2007թ. այդ ցնուցանիշը կազմել է 342,08 դրամ:
  -   Տնտեսութիւն