ՀՀ ԱԺ-Ն ՁԵՌՆԱՄՈՒԽ ԵՂԱՎ 2007 ԹՈՒԱԿԱՆԻ ՊԵՏԲԻՒՋԷԻ ԿԱՏԱՐՄԱՆ<br /> ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՈՒԵՏՒՈՒԹԵԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ <br />


ՀՀ ԱԺ-Ն ՁԵՌՆԱՄՈՒԽ ԵՂԱՎ 2007 ԹՈՒԱԿԱՆԻ ՊԵՏԲԻՒՋԷԻ ԿԱՏԱՐՄԱՆ
ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՈՒԵՏՒՈՒԹԵԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ

  • 20-05-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային ժողովը մայիսի 20-ին ձեռնամուխ եղավ 2007թ. պետական բիւջէի կատարման տարեկան հաշուետւութեան քննարկմանը: Ինչպէս նշեց ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխաւոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, 2007թ. արձանագրուել է 13,8 տոկոս տնտեսական աճ, ինչը 4,8 տոկոսով գերազանցում է ծրագրային ցուցանիշը: 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 975 907 դրամ անուանական արտայայտութեամբ` 2006թ. համեմատ աճելով շուրջ 18 տոկոսով: 2007թ. գործազրկութեան պաշտօնական մակարդակը նախորդ տարուայ նկատմամբ կրճատուել է շուրջ 0,4 տոկոսով` կազմելով 7,1 տոկոս: Որպէս գործազուրկ գրանցուած են եղել 82 800 մարդ: Բնակչութեան տարեկան եկամուտները 2006թ. համեմատ աճել են 25,7 տոկոսով, միջին աշխատավարձը` 21,2 տոկոսով` կազմելով 77 469 դրամ: 2007-ի դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական արժոյթի անուանական հաշուարկային փոխարժեքը կազմել է 304,1 դրամ` նախորդ տարուայ դեկտեմբերի համեմատ արժեւորվելով 16,6 տոկոսով: Ըստ մաքսային վիճակագրութեան, ՀՀ արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 4,439 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 2006-ի համեմատ աճել է 39,7 տոկոսով: 2007թ. արտահանումն աճել է 17,5 տոկոսով, ներմուծումը` 40,7 տոկոսով:
  -   Տնտեսութիւն