Տիգրան Սարգսեան. 2011թ-ին կ'ունենանք արտահանման ծաւալների աճ
28-03-2011 19:44:58 | Հայաստան | Հարցազրոյցներ
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը հարցազրոյց է ունեցել մի շարք հայաստանեան հեռուստաընկերութիւնների ներկայացուցիչների հետ, ստորեւ ներկայացնում ենք հարցազրոյցն ամբողջութեամբ.
-Պարո'ն վարչապետ, մի շարք գյուղատնտեսական կարեւոր ծրագրեր էն մեկնարկում` անասնապահութեան, պտղաբուծութեան զարգացում` կոնկրէտ ֆինանսաւորման աղբիւրներով, սակայն այդ ծրագրերի տնտեսական ազդեցութիւնը մենք կը զգանք մի քանի տարի յետոյ, այսինքն` դէպի արօտավայրեր ճանապարհները մէկ օրում չէն կառուցուի, ծառերը հասակ չէն առնի... Որո՞նք էն այն կոնկրէտ ծրագրերը, որոնց շնորհիւ մենք կը կարողանանք տարին փակել 10 տոկոս տնտեսական աճով:
-Առաջին հերթին պէտք է նշեմ, որ այն տնտեսութիւնները, որոնք մասնակցում էն այդ ծրագրերին, հէնց այս տարի կը զգան իրենց վրայ ազդեցութիւնը, որովհետեւ բարձրանալու է արտադրողականութիւնը, օժանդակութիւնը լինելու է էական: Նրանք ստանալու էն ե'ւ սերմ, ե'ւ ֆինանսական օժանդակութիւն, ե'ւ գյուղտեխնիկա, ինչպէս նաեւ խորհրդատուութիւն այն մասին, թէ ինչպէս մշակել հողը, ինչ նոր գիտելիք կարող էն օգտագործել, որպէսզի բարձրանայ արտադրողականութիւնը: Երկրորդ, փառք Աստծու, այս տարի բնակլիմայական պայմանները՝ նախորդ տարուայ հետ համեմատ, աւելի բարւոք են. դա նոյնպէս իր դրական ազդեցութիւնը կը թողնի: Երրորդ, մենք մի քանի մեծածաւալ ծրագրեր ենք իրականացնում, որոնք անխուսափելիօրէն ազդելու էն մակրոցուցանիշների վրայ:
Մասնաւորապէս` սերմի ներկրումը Հայաստան եւ բաշխումն առաջին հերթին այն համայնքներին, որոնք ունէն սոցիալական խնդիրներ: Նախատեսում ենք, որ այս տարի շուրջ 200 համայնքներ ստանալու էն պետութեան կողմից օժանդակութիւն, եւ բնականաբար, արդէն աշնանը մենք կը տեսնենք դրական արդիւնքներ:
- Պարարտանիւթի գները շարունակաբար աճում էն: Սիւնիքի մարզում տարեկան սպառւում է 2500-3000 տոննա պարարտանիւթ: Նախորդ տարի գյուղացին անվճարունակութեան պատճառով ձեռք է բերել ընդամէնը 300 տոննա: Այս տարի արդեօ՞ք հնարաւոր չէ զեղչային համակարգով տրուող պարարտանիւթի քանակն աւելացնել:
-Պարարտանիւթի խնդիրն ունի էական նշանակութիւն մեր գյուղատնտեսութեան համար: Ոլորտի մասնագետները մեզ յուշում են, որ սելիտրայից պէտք է արդէն անցնենք տեղական օրգանական պարարտանիւթի: Սա չափազանց կարեւոր խնդիր է, որովհետեւ նոյն փորձագետներն ասում են, որ մշտապէս սելիտրայի օգտագործումը հողի յատկանիշների վրայ վատ է ազդում. արտադրողականութիւնն է նուազեցնում, եւ հետագայում այդ հողը դառնում է գյուղատնտեսութեան համար անօգտագործելի: Դրա համար մենք մշակել ենք պարարտանիւթերի ազգային ծրագիր, որը նախորդ տարի ՀՀ կառավարութիւնը հաստատեց:
Ծրագիրը նպատակ ունի տեղական արտադրողների հզօրութիւններն աւելացնել, եւ անցնել տեղական պարարտանիւթի օգտագործմանը: Երկու խնդիր ենք միեւնոյն ժամանակ լուծում. առաջինը` տեղական արտադրուած պարարտանիւթն աւելի էժան է, քան ներմուծուող սելիտրան, միւս կողմից` այդ պարարտանիւթի արտադրողականութիւնն աւելի բարձր է:
Մի խնդիր կա. դեռեւս մեր գյուղացիական տնտեսութիւնները տեղեակ չեն, թէ ինչպէս պէտք է այդ պարարտանիւթն օգտագործուի, որովհետեւ զանգվածային օգտագործման համար անհրաժեշտ է, որպէսզի մենք տեղեկատուութիւն ապահովենք: Այս տարի մեր տեղական արտադրողների հետ կնքելու ենք պայմանագրեր, բիւջէից նրանց յատկացնելու ենք գումարներ, որպէսզի նրանք մատակարարեն տեղական օրգանական պարարտանիւթը գյուղացիական տնտեսութիւններին: Հետաքրքրական է, որ այս տարուայ ընթացքում մեր տեղական, ազգային արտադրողները կարող էն բաւարարել մեր գյուղացիական տնտեսութիւնների պահանջարկի շուրջ 50 տոկոսը:
Խնդիրն այն է, որ, ցաւօք, դեռ ոչ բոլորն էն տեղեակ, որ այդպիսի պարարտանիւթ կայ: Մենք օգնելու ենք, որ տեղական արտադրողն իր հզօրութիւնն աւելացնի եւ կարողանայ Գիւղատնտեսութեան նախարարութեան օժանդակութեամբ կոնկրէտ տնտեսութիւնների հետ ստորագրել պայմանագրեր, սովորեցնել այդ տնտեսութիւններին, թէ ինչպէս է այդ պարարտանիւթն օգտագործւում եւ 6 ամսուայ ընթացքում իրականացնել մոնիթորինգ՝ մինչեւ որ բերքը կը ստացուի: Եւ այդ ծրագրի մեկնարկը մենք յայտարարում ենք:
-Նորութիւն չէ, որ նախորդ տարի գյուղատնտեսական ոլորտի վրայ իրենց բացասական ազդեցութիւնը թողեցին անբարենպաստ բնակլիմայական պայմանները: Գիւղացին ինչքանո՞վ կարող է համոզուած լինել, որ այս տարի ցրտահարութիւնից, կարկտահարութիւնից բերքը չի տուժի, այսինքն` ՀՀ կառավարութիւնը նախնական ի՞նչ միջոցառումներ է իրականացնում գյուղացու բերքը հնարաւոր աղէտներից պաշտպանելու համար:
-Իհարկե, աղէտներից ոչ մէկը պաշտպանուած չէ: Բնակլիմայական պայմանների ազդեցութիւնը գյուղատնտեսութեան վրայ էական է եւ մեծ: Ինչպէ՞ս կարող ենք նուազեցնել այդ ռիսկերը: Մենք հաստատել ենք բաւական մեծ եւ մասշտաբային կարկտահարութեան դէմ պայքարելու առաջին ծրագիրը: Գիտեք, որ հակակարկտային կայաններ էն տեղադրւում Հայաստանում: Այս պահի դրութեամբ` ունենք 110 հակակարկտային կայաններ:
Այս տարուայ բիւջէով նախատեսել ենք 200 մլն դրամ, կը տեղադրենք շուրջ 50 նոր կայաններ, որպէսզի հնարաւորին չափ տնտեսութիւնները երաշխաւորուած լինեն, որ կարկուտը վնաս չի հասցնի: Դա եռամեայ ծրագիր է, եւ ամէն տարի բիւջէով միջոցներ ենք յատկացնում հակակարկտային կայաններ ստեղծելու, ինչպէս նաեւ միասնական կարգաւորման համակարգ ստեղծելու համար, որպէսզի պետութիւնն օպերատիւ կարողանայ արձագանքել այս խնդրին:
Մի նոր ծրագիր ենք սկսում, որն այգիներին է վերաբերում, այսինքն` նոր ցանցային համակարգով այգիները ծածկելու ծրագիր է, որը Եւրոպայում մեծ կիրառութիւն է ստացել եւ աւելի յուսալի է: Դա լինելու է նորամուծութիւն մեր պրակտիկայում, եւ փորձելու ենք նաեւ այս փորձը տարածել:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսութեան բնագավառում ապահովագրական համակարգ ներդնելու խնդրին, որի մասին շատ է խօսւում, ապա ուսումնասիրութիւնները ցոյց էն տալիս, որ դա բաւականին թանկ հաճոյք է, եւ մեր գյուղացիական փոքր տնտեսութիւնները պատրաստ չէն ապահովագրական ներդրմանն այն պարզ պատճառով, որ շատ թանկ է: Այդ տեսակէտից պետութիւնն աւելի շատ իրականացնում է պետական ապահովուածութեան ծրագրեր. պետական բիւջէով յատկացումներ էն նախատեսւում` օժանդակելու գյուղացիական տնտեսութիւններին:
-Յայտնի է, որ բանջարաբոստանային կուլտուրաների եւ հացահատիկի ինքնարժէքում ամենամեծ ծաւալը բաժին է ընկնում ոռոգման ջրին: 2005 թուականի համեմատ ոռոգման ջրի սակագինը կրկնապատկուել է: Արդեօ՞ք ՀՀ կառավարութիւնն ունի ծրագրեր ոռոգման ջրի սակագները մեղմելու ուղղութեամբ:
- Այսօր, տեղեակ եք, որ ոռոգման ջրի սակագինը 11 դրամ է: Տեղեակ եք, որ վերջին տարիների ընթացքում մեծածաւալ կապիտալ ներդրումներ էն կատարուել ոռոգման համակարգը վերականգնելու, նոր ջրագծեր կառուցելու ուղղութեամբ: Մենք վերջին 3 տարիների ընթացքում աննախադէպ ծախսեր ենք կատարել, որը գերազանցում է 100 մլն դոլարը:
Բազմաթիւ գյուղացիական տնտեսութիւններ այսուհետեւ հնարաւորութիւն ունեն, աւելի քիչ ջուր ծախսելով, աւելի արդիւնաւէտ օգտագործելով ջրային ռեսուրսները, ստանալ արդիւնք: Ջրօգտագործող ընկերութիւններում կապիտալ ներդրումների, էլեկտրաէներգիայի, աշխատավարձի ծախսերը բաւականին մեծ տեսակարար կշիռ էն կազմում, եւ դրանք մենք պէտք է հոգանք: Այսօր իրավիճակն այնպիսին է, որ պետութիւնը սուբսիդաւորում է այդ տնտեսութիւններին, եւ նրանց ֆինանսական ճեղքուածքը կազմում է 50-60 տոկոս:
Որպէսզի չբարձրանան սակագները, պետութիւնը բիւջէից սուբսիդաւորում է եւ այդ ճեղքուածքը փակում, որը տարեկան կազմում է 4 մլրդ 200 մլն դրամ: Մենք այս տարի դա նախատեսել ենք բիւջէով, եւ իրականացնելու ենք սուբսիդաւորում, որպէսզի սակագինը չբարձրանայ: 2012 թուականին նոյնպէս նախատեսում ենք այս սուբսիդաւորումն իրականացնել, որպէսզի ոռոգման ջրի սակագինը չբարձանայ:
- Այսօր գյուղատնտեսական ապահովագրութիւնը բարձր տոկոսադրոյքներով է տրւում գյուղացուն` մինչեւ 24 տոկոս: Ին՞չ լծակներ կամ միջոցներ ունի կառավարութիւնը, որպէսզի ազդի դրանց վրա, եւ ցածր տոկոսադրոյքներ սահմանուէն: Դուք խօսեցիք ապահովագրութեան թանկ հաճոյք լինելուց` գոնէ հնգամեայ կտրուածքով, արդեօ՞ք կայ հնարաւորութիւն այդ ինստիտուտը ներդնելու համար:
- Կարծում եմ, որ մեր գյուղատնտեսութեան ոլորտում ապահովագրութիւնը ներդնելը նպատակայարմար չէ, եւ փորձագետները, որոնք ուսումնասիրել էն այս խնդիրը, միջազգային փորձը, խորհուրդ չէն տալիս, որ մենք գնանք այդ ճանապարհով: Ապահովագրութեան ներդնումը ենթադրում է, որ ձեր ռիսկերի նուազեցան համար դուք այսօր պէտք է վճարէք ապահովագրական ընկերութեանը: Էս նշեցի, որ մեր գյուղացիական տնտեսութիւնները չունէն այդ հնարաւորութիւնն իրենց ռիսկերը նուազեցնելու համար: Դրա համար մենք պէտք է իրականացնենք այնպիսի պետական ծրագրեր, որոնք այդ ռիսկերը նուազեցնում էն: Օրինակ` հակակարկտային ծրագիր: Ինչ վերաբերում է վարկային միջոցներին, ապա պէտք է նշել, որ այսօր գյուղատնտեսութեան ոլորտում տրամադրուած վարկերի տոկոսը բաւականին բարձր է: Այն միջինը կազմում է 24 տոկոս. չնայած վերջին տարիներին տեսնում ենք, որ տոկոսադրոյքները նուազում են, բայց, այնուամենայնիւ, դեռեւս վարկային միջոցների գինը բաւականին բարձր է: Նախորդ տարի մենք սկսեցինք մի ծրագիր Աշոցքի, Ամասիայի շրջանում, որի իմաստը կայանում էր նրանում, որ պետութիւնը պետական բիւջէից սուբսիդաւորում էր տոկոսադրոյքները:
Այդ համայնքներում շուրջ 2 հազար գյուղացիական տնտեսութիւններ ստացան վարկեր` 10 տոկոս տոկոսադրոյքով: Մենք այսօր ունենք համայնքների թիւն աւելացնելու ծրագիր, ըստ որի` համայնքները կօգտուէն 10 տոկոսանոց վարկային միջոցներից: Կենտրոնական բանկի հետ համատեղ մշակուել է ծրագիր. Կբ-ն առեւտրային բանկերին տրամադրելու է անհրաժեշտ միջոցներ` դրամային արտայայտութեամբ, եւ բանկերը պէտք է այդ միջոցներն ուղղեն գյուղացիական տնտեսութիւնների վարկաւորմանը, իսկ պետութիւնը շարունակելու է տոկոսադրոյքների սուբսիդաւորումը: Այս պարագայում Կը բ-ի հետ այդ տոկոսադրոյքները կազմելու էն շուրջ 14 տոկոս, որից 4 տոկոսի բեռը պետութիւնը կը վերցնի իր վրա, որպէսզի 10 տոկոսով վարկը հասնի գյուղացուն:
Բնականաբար, մենք առաջին հերքին սկսելու ենք այն գյուղական համայնքներից, որտեղ գոյութիւն ունի աղքատութեան խնդիր: Հետագայում կ'աւելանան գյուղատնտեսական վարկերի ծաւալները Հայաստանի Հանրապետութիւնում:
-Պարո'ն վարչապետ, մենք այստեղ խնդիրներ ենք թուարկում, դրանց լուծման ուղիներն ենք նշում, իմ կարծիքով, սակայն, կայ մէկ այլ` աւելի արմատական խնդիր: Մեղմ ասած` որոշ բացառութիւններով, մեր գյուղացին գրագետ չէ: Բանը հասաւ նրան, որ Դուք անգամ ստիպուած էիք տարրական հարցեր բացատրել գյուղացուն: Օրինակները շատ են. չէ՞ք կարծում, որ պետական մակարդակով պէտք է կրթել գյուղացուն, եւ ի՞նչ ծրագրեր կան այդ ուղղութեամբ:
-Ամօթ բան չէ սովորելը. մենք բոլորս միասին պէտք է սովորենք, որովհետեւ գյուղատնտեսութեան տարբեր բնագավառներում մշակելով ծրագրեր` մենք հրաւիրում ենք յայտնի փորձագետների, եւ նրանց խորհուրդները, պարզւում է, խիստ օգտակար էն մեզ համար, եւ ամօթ բան չէ, երբ այդ ամէնը մենք ներկայացնում էք մեր գյուղացուն:
Առաջին հերթին մտադիր ենք «Գիւղացիական ժամ» հաղորդումը վերսկսել, որի միջոցով կը փորձենք ներկայացնել գյուղացիական ոլորտում առկայ խնդիրները, լուծման եղանակները` հրաւիրելով լաւագոյն մասնագետների. փորձել խորհուրդներ տալ, թէ ինչպէս պէտք է այս կամ այն բերքը մշակուի, ինչ պարարտանիւթ է նպատակայարմար օգտագործել եւ այլն, բազմաթիւ խորհուրդներ: Երկրորդ պետական ծրագիրը վերաբերում է մարզային գյուղատնտեսական խորհրդատուական ծառայութիւնների մատուցման գրասենեակներին:
Բոլոր մարզերում ունենք այդ խորհրդատուական գրասենեակները, 300-ից աւելի մասնագետներ էն աշխատում, որոնք պէտք է բոլոր համայնքները հասնէն եւ օգնէն գյուղացիական տնտեսութիւններին խորհրդատուական ծառայութիւններով: Երրորդն այն միջազգային ծրագրերն ենք, որոնք մենք սկսել ենք: Այս պահի դրութեամբ` շուրջ շուրջ 100 մլն դոլարի հասնող վարկային ծրագրերով մենք բոլոր համայնքներում իրականացնելու ենք տեխնիկական, ֆինանսական օժանդակութեան ծրագրեր: Դրանք էն՝ Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի ծրագրերը, որոնք իրենց մէջ պարունակում էն խորհրդատուական ծառայութեան տրամադրման անհրաժեշտութիւն: Դա նոյնպէս օգնելու է, որպէսզի մենք կարողանանք ժամանակակից մեթոդներ ներդնել տնտեսութիւններում: Պէտք է այնպէս անել, որ խորհրդատուները հասնէն բոլոր համայնքներ: Դա նշանակում է, որ այստեղ լրացուցիչ միջոցներ պէտք է ներդնենք, եւ կոնկրէտ պէտք է լինի այդ օգնութիւնը, որովհետեւ եթէ ծրագրում կայ այգեգործութեան տարր, ապա նշանակում է, որ խորհրդատուութիւնը պէտք է վերաբերի ծառերի մշակմանը: Մեր առջեւ այսօր խնդիր է դրուած` կտրուկ աւելացնել համայնքների քանակը, որոնք օգտուելու էն պետական աջակցման ծրագրերից:
Մասնաւորապէս` սկսել ենք անասնապահութեան բնագավառում արօտավայրերի արդիւնաւէտ կառավարման ծրագիր Համաշխարհային բանկի հետ` 23 մլն դոլարի: 55 համայնքներ ներգրաւուելու էն այս ծրագրի մէջ: Մենք յայտ ենք ներկայացրել Համաշխարհային բանկին, որպէսզի կրկնապատկենք այդ համայնքների թիւը: Բնականաբար, կը կրկնապատկուէն նաեւ այն ֆինանսական միջոցները, որոնք ուղղուելու էն այս ծրագրի իրականացմանը: Երկրորդը գարու սերմացուի ներմուծումն է: Կարծում ենք, որ այն 2 հազար տոննա սերմացուն, որն ադէն ներկրուել է Հայաստան, պայմանագրերով տրամադրելու ենք առնուազն 20 հազար տնտեսութեան:
Դա արդէն բաւականին զգալի ցուցանիշ է: Նախորդ տարի մենք ներմուծեցինք շուրջ 1000 տոննա ցորենի սերմ: Պայմանագրերով մենք այդ սերմացուն տրամադրել ենք 150 տնտեսութեան, որոնք զբաղուելու էն սերմաբուծութեամբ: Այս տարի մենք կ'ունենանք շուրջ 2.5 հազար տոննայի սերմացու, որն արդէն պայմանագրերով կը տրամդրենք հազարաւոր տնտեսութիւնների: Նրանք կը ստանան բարձր որակի սերմացու եւ բանականաբար, խորհրդատուութիւն, թէ ինչպէս պէտք է դա օգտագործուի:
Արդիւնքում` արտադրողականութիւնը կբարձրանա, 1 հա-ից առնուազն 20 տոկոսից աւելի արդիւնք կստանանք, կտրուի խորհրդատուութիւն, թէ ինչպէս պէտք է հողը մշակուի, որովհետեւ սերմացուն լուծում է խնդրի 20 տոկոսը: Շատ կարեւոր է, թէ ինչպէս է հողը մշակւում. երբ է սեզոնը սկսւում, ինչպէս պէտք է պահպանուի բերքը: Էս ձեզ հետ համաձայն եմ, որ մենք պէտք է հասնենք բոլոր տնտեսութիւններին, եւ համոզուած եմ, որ նոր հաղորդաշարը կ'օգնի մեր գյուղացիներին:
-Շիրակի մարզի վարելահողերի 57 տոկոսից աւելին տարիներ շարունակ մնացել եւ հիմա էլ շարունակում էն անմշակ մնալ, որի արդիւնքում հողի բերքատուութիւնը նուազում է: Կան համայնքներ, որոնք արդէն նշում էն հողի հնարաւոր էռոզիայի մասին: Կառավարութիւնն ի՞նչ քայլեր է առաջարկում, երկրի հողային ռեսուրսը, մասնաւորապէս, Շիրակի մարզում առաւել արդիւնաւէտ կառավարման համար, ու ի՞նչ քայլեր էն ձեռնարկուելու Շիրակի մարզի գյուղական աղքատութեան յաղթահարման եւ հողի բերքատուութեան բարձրացման համար:
-Շիրակի մարզը մեր ամենաաղքատ մարզերից մէկն է, եւ պետութեան օժանդակութիւնն առաջին հերթին պէտք է գնայ աղքատ մարզեր: Գարու սերմացուն, որը բերւում է, պէտք է ստանայ Շիրակի մարզը, եւ առաջին հերթին պէտք է օգնենք այն տնտեսութիւններին, որոնք կարիքաւոր էն եւ այն տնտեսութիւններին, որոնք նոր հողեր պէտք է մշակեն: Մեր ծրագրի նպատակն է աւելացնել մշակուող հողերի ծաւալները Հայաստանում:
Դա` առաջինը, այսինքն` սերմով ապահովելը: Երկրորդը` կառավարութիւնն ընդունել է որոշում, որով էապէս պարզեցուել է արօտավայրերի օգտագործման կարգը: Գիւղացիներն այսուհետեւ կարող էն պայմանագրեր կնքել ուղղակի համայնքի ղեկավարի հետ արօտավայրերն օգտագործելու համար: Չկայ պարտադիր պահանջ` նօտարական գրանցման, կ'ադաստրի գնահատման համար վճարումներ կատարելու: Գիւղացիները պէտք է այս տեղեկատուութիւնն իմանան եւ օգտուէն այդ հնարաւորութիւնից, որը նրանց ընձեռւում է, պահանջէն իրենց համայքնի ղեկավարներից, որ արօտավայրերի օգտագործման համար ուղղակի պայմանագրեր կնքուէն` առանց լրացուցիչ խոչընդոտների:
-Գիւղական աղքատութեան յաղթահարման միջոցներից մէկն էլ գյուղմթերքի արտահանումն է, դրա խրախուսումը: Կառավարութիւնն այս առումով ի՞նչ միջոցներ կարող է ձեռնարկել: Եւ կարելի՞ է արդեօք սպասել Զուարթնոցի ազատ տնտեսական գոտու գործարկմանը:
-Մայիսին «Զուարթնոց» օդանաւակայանում լինելու է սառնարանային տնտեսութեան բացումը: Ազատ տնտեսական գոտու մասին օրէնքը Կառավարութիւնը հաստատել է նախորդ տարի եւ ուղարկել է Ազգային ժողով, որտեղ քննարկման փուլում է: Այս տարի այն կ'ընդունուի, եւ մենք «Զուարթնոց»-ում կը ստեղծենք ազատ տնտեսական գոտի: Էական նշանակութիւն ունի գյուղատնտեսութեան համար ապրանքի իրացումը, մթերումների կազմակերպումը: Դա նշանակում է, որ մեծ ուշադրութեան կենտրոնում պէտք է գտնուէն մթերող, վերամշակող կազմակերպութիւնները: Մենք մտադիր ենք օգնել շուրջ 12 մթերող կազմակերպութիւնների, որպէսզի այս տարի նրանք կարողանան մթերումները նորմալ կազմակերպել:
Ընդհանրապէս գյուղատնտեսութեան զարգացման կարեւորագոյն խնդիրը եւ գաղտնիքը կայանում է նրանում, որ օգնութիւնը գյուղացուն պէտք է գայ նրա արտադրուած ապրանքի վաճառքը ապահովելու կողմից,ինչը շատ յաճախ անտեսւում էր: Եթէ մենք գյուղացուն տրամադրում ենք պարարտանիւթ կամ սուբսիդաւորում ենք նրա այս կամ այն գործառոյթը, դա որեւիցէ արդիւնք չի տա, եթէ գյուղացին չի կարողանալու վաճառել իր արտադրանքը: Դրա համար էական ջանքեր էն գործադրւում, որպեզի մենք բարենպաստ պայմաններ ստեղծենք գյուղացիական ապրանքների իրացման բնագավառում: Այդ տեսակէտից կառավարութիւնը տրամադրել է արտօնութիւններ այն ընկերութիւններին, որոնք Հայաստան էն ներմուծում հոսքային գծեր, որոնք պէտք է մշակեն, վերամշակեն գյուղատնտեսական արտադրանքը:
Այս տարի մենք ակնկալում ենք, որ կրկնապատկուելու է պտուղ-բանջարեղէնի արտահանումը Հայաստանից, որովհետեւ կան խոշոր ընկերութիւններ, որոնք ստացել էն կառավարութեան կողմից արտօնութիւն եւ զբաղուելու էն գյուղմթերքների արտահանմամբ: Երկրորդ, մենք էապէս պարզեցրել ենք փոքր ու միջին ձեռնարկութիւնների համար մինչեւ 2.5 հազար տոննա ապրանքի արտահանումն ու մաքսակէտերում բոլոր գործընթացները, որպէսզի աւելորդ վարչարարութեամբ նրանց համար խոչընդոտներ չստեղծենք:
Ուզում եմ նաեւ աւելացնել, որ այս տարի կառավարութիւնը որոշում ընդունեց` նպատակ ունենալով գյուղտեխնիկայի բնագավառում նոյնպէս ստեղծել բարենպաստ պայմաններ: Պարտադիր պայմանը, ըստ որի գյուղտեխնիկան պէտք է անցնի տեխնիկական զննում, վերացրել ենք, ինչպէս նաեւ էապէս պարզեցրել ենք գյուղում գյուղտեխնիկայի վարորդական իրաւունք ստանալու գործընթացը, որպէսզի բիւրոկրատիան էապէս նուազի: Բնականաբար, այս բոլոր գործառոյթները պէտք է ստեղծեն աւելի բարենպաստ միջավայր գյուղատնտեսութեամբ զբաղուելու համար:
-Գիւղատնտեսական աշխատանքներն արդէն մեկնարկում են. ի՞նչ է անում Կառավարութիւնը, որպէսզի գյուղացիական տնտեսութիւնների հոգսը թեթեւացնի, այսինքն` գյուղացին վստահ լինի, որ աշխատանքների մեկնարկից Կառավարութիւնն իր կողքին կը լինի: Ին՞չ է արւում պարարտանիւթի գինը զսպելու համար. նախորդ տարի գյուղացին մէկ պարկը գնում էր 4 հազար 500 դրամով, այս տարի արդէն` 7 հազար դրամով:
-Էական նշանակութիւն է ունենալու մեր հայկական պարարտանիւթի, մանաւանդ` օրգանական պարարտանիւթի արտադրութիւնը: Հայաստանն ունի կարողութիւններ, եւ դրանք մենք կրկնապատկելու ենք: Գիւղտեխնիկայի առումով` 60 տրակտոր հանում ենք աճուրդի` էժան գներով, որպէսզի կօօպերատիւները կարողանան ձեռք բերել: Արօտավայրերի արդիւնաւէտ կառավարման ծրագրի ներքոյ նոյնպէս ենթադրւում է գյուղտեխնիկայի մատակարարում 50 տոկոսով: Այսինքն` տեխնիկայի գնի 50 տոկոսը պետութիւնն ինքն է ֆինանսաւորելու, որպէսզի բեռը կօօպերատիւների վրայ էապէս նուազի: Այս ծրագրի արդիւնքում, կարծում ենք, որ կ'աւելանայ գյուղտեխնիկայի ներկրումը Հայաստան: Երբ խօսում ենք գյուղտնտեսութեան զարգացման մասին, անպայման պէտք է հաշուի առնենք, որ գոյութիւն ունէն նաեւ գյուղի խնդիրներ: Գիւղատնտեսութիւնն առանց գյուղի զարգացման չի կարելի դիտարկել. գյուղում պէտք է ստեղծենք բարենպաստ պայմաններ մարդկանց համար:
Դա նշանակում է, որ մեզ համար էական նշանակութիւն ունի միջհամայնքային ճանապարհաշինարարութիւնը, որը մի կողմից հեշտացնում է ապրանքների տեղափոխումը դէպի քաղաք, բայց միւս կողմից բարեկեցիկ է դարձնում կեանքը գյուղում:
Գիւղում գազամատակարարման, հոսանքի, սոցիալական, մշակութային խնդիրներ կան: Այս տարի մենք, ՀՀ նախագահի յանձնարարականով, արդէն իսկ յատկացրել ենք 10 մլրդ դրամ մարզպետերի կողմից ներկայացուած սոցիալական ծրագրերը ֆինանսաւորելու համար, որի նպատակն է տարածքային համաչափ զարգացման ապահովումը Հայաստանում:
Կարծում եմ, որ այս 10 մլրդ դրամի յատկացումը նոյնպէս կը նպաստի գյուղի խնդիրների լուծմանը: Անասնաբուծութեան ոլորտում բիւջէից յատկացրել ենք 1200 երինջի ներկրման համար միջոցներ. դա շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ է կազմում, եւ նպատակն է` բարձրացնել կաթնատուութիւնը եւ մսատուութիւնն անասնապահութեան ոլորտում: Իհարկե, այդ 1200 երինջը դեռեւս խնդիրը չի լուծում. պէտք է մօտակայ տարիների ընթացքում առնուազն տասնապատկենք այս ցուցանիշը: Կարեւոր է, որ մասնաւոր անասնաբուծական տնտեսութիւնները նոյնպէս կազմակերպում էն երինջների ինքնուրոյն ներկրում:
- Նախագահի հետ հանդիպման ժամանակ խօսք գնաց գների նուազեցման մասին. կարելի՞ է ակնկալել, որ հաշուի առնելով, որ այս գյուղատնտեսական տարին յաջող է համարուելու, գները համաչափ կը նուազեն:
- Բնականաբար, եթէ գյուղատնտեսական արտադրանքի ծաւալն աճի նախորդ տարուայ հետ համեմատ 10 տոկոսով, դա նշանակում է, որ գյուղմթերքների գներն անցած տարուայ վարքագիծը չէն ունենա: Միւս կողմից էլ՝ մեր գյուղացիները շահագրգռուած չէն իրենց ապրանքն էժան վաճառել նախորդ տարուայ համեմատ: Ապրանքների գների բարձրացումն ունեցել է նաեւ հետեւեալ էֆեկտը` գյուղատնտեսութեան ոլորտում ներդրումները 2010-2011թուականներին աւելացել էն: Արդիւնքում` մենք ակնկալում ենք, որ շուրջ 50 տոննա պտուղ-բանջարեղէն ենք արտահանելու:
Կրկնապատկուելու է ձկան արտահանումը: Եթէ նախորդ տարի մենք արտահանել էին 400 տոննա ձուկ, ապա այս տարի ակնկալում ենք 800 տոննայի արտահանում: Գների այս մակարդակը, գյուղատնտեսութեան ոլորտում բերելով լրացուցիչ ներդրումներ, նպաստելու է նրան, որ աւելանան աւալները: Միւս կողմից` մեր նպատակն է խթանել, որ այդ գյուղմթերքները հնարաւոր լինի արտահանել Հայաստանից: Այն ընկերութիւնները, որոնք նմանատիպ ծրագրեր էն ներկայացրել Կառավարութեանը, ստացել էն հարկային արտօնութիւններ: Համոզուած ենք, որ 2011թ-ին կ'ունենանք արտահանման ծաւալների աճ:
Խօսելով գնաճի մասին` կարծում ենք, որ Կենտրոնական բանկի եւ Կառավարութեան ձեռնարկած միջոցառումները հնարաւորութիւն կը տան արդէն ամառուայ սեզոնից նկատել, որ գների մակարդակը Հայաստանում նուազում է: Մենք յոյս ունենք, որ տարին կ'աւարտենք 6 տոկոսանոց գնաճով, այսօրուայ 12 տոկոսի փոխարէն:
- Եր՞բ է հնարաւոր ասել, որ գյուղատնտեսութեամբ զբաղուելը շահաւէտ գործ է, ի վերջո, գաղտնիք չէ, որ գյուղացին կը սկսի դրանով լրջօրէն զբաղուել, երբ հասկանա, որ ռէալ շահոյթ ունի իր աշխատանքից:
- Գիւղատնտեսութիւնը, որի համար պէտք է տնտեսապէս շահաւէտ միջավայր ստեղծենք, բացի տնտեսական խնդիրներից, նաեւ ունի լուրջ քաղաքական եւ սոցիալական բովանդակութիւն: Նամանաւանդ, եթէ հաշուի առնենք, որ մենք ունենք 340 հազար գյուղացիական փոքր տնտեսութիւն, եւ նրանց կողմից մշակուող հողերի ծաւալը կազմում է 430 հազար հա: Այսինքն` 1 հա-ից մի քիչ աւելի է ընկնում ամէն մի տնտեսութեանը. ապահովում է այդ տնտեսութիւնը զբաղուածութիւն եւ տարրական սոցիալական կարիքների հոգալու հնարաւորութիւն: Հասկանալի է, որ պետութիւնը պէտք է կանգնած լինի գյուղացու կողքին` օգնելու նրան լուծելու իր խնդիրը:
Այդ տեսակէտից, մի կողմից` մենք պէտք է մտածենք տնտեսական արդիւնաւէտութեան բարձրացման մասին, դրա համար փորձում ենք խթանել կօօպերատիւների ձեւաւորումը, որովհետեւ դրանք հնարաւորութիւն էն տալիս աւելի փոքր ծախսերով 15- 20 տնտեսութիւն սպասարկել` ունենալ գյուղտեխնիկա, աւելի էժան ձեռք բերել սերմացու, վառելիք եւ այլն: Միւս կողմից էլ` մենք հասկանում ենք, որ դրանով լուծում ենք սոցիալական ու քաղաքական խնդիր:
- Շիրակի մարզում մի քանի գյուղացիական ֆերմերային տնտեսութիւններ կարտոֆիլ էն արտադրում եւ արդէն բարձրաձայնում են, որ յունիսին սպասւում է կարտոֆիլի կրկնակի գնաճ: Չկա՞յ այդպիսի միտում:
- Գիւղատնտեսութեան նախարարին տրուած է խիստ յանձնարարական` կարտոֆիլի սերմացուի խնդիրը պահելու անձնական հսկողութեան տակ: Նա ինձ զեկուցել է, որ նախորդ տարի Հայաստան է ներկրուել 800 տոննա կարտոֆիլի սերմացու. այս տարի մենք արդէն ունենք 2 հազար 100 տոննա սերմացու: Բնականաբար, եթէ նախորդ տարի կարտոֆիլի գները բարձրացել են, պահանջարկը շատ մեծ էր, այս տարի աւելի մեծ հողատարածքներ կյատկացուէն կարտոֆիլի համար: Դա էլ կը լինի երաշխիքը, որ գները նախորդ տարուայ համեմատ չէն բարձրանայ: Բնականաբար, այս խնդիրը գտնուելու է մեր հսկողութեան տակ:
- Պարո'ն վարչապետ, շատ կաեւոր ծրագրեր էն իրականացւում անասնապահութեան ու պտղաբուծութեան ոլորտում, եւ կան դրանց ֆինանսաւորման աղբիւրները: Ինչպէ՞ս էն վերահսկուելու այդ ծրագրերը:
- Վերահսկողութիւնը պէտք է իրականացուի մի քանի ուղղութիւններով: Առաջինը` կառավարութիւնն ինքն իր վերահսկողական ծառայութիւնների միջոցով պէտք է վերահսկի, որ այդ գումարները ծառայեն բուն նպատակին: Երկրորդ` այդ ծրագրերը գտնւում էն նաեւ աուդիտորական հսկողութեան ներքո, եւ բոլոր այդ գործակալութիւնները, որոնք ստանում էն ֆինանսական միջոցները եւ տեղաբաշխում, պէտք է անցնէն պարտադիր աուդիտ: Երրորդը, որն ամենակարեւորն է, այս ծրագրերը պէտք է գտնուէն հասարակութեան վեահսկողութեան ներքո, եւ Զլմ-ները պէտք է պարբերաբար լուսաբանէն այս խնդիրը` ցոյց տալով այն համայնքները, որտեղ այս միջոցները, ըստ պաշտօնական տեղեկատուութեան, պէտք է հասնէն: Տեղում մենք պէտք է ձեզ հետ միասին լինենք եւ տեսնենք` արդեօք այդ գումարները ծառայում էն նպատակին: Այս երեք ուղղութիւններով վերահսկողութիւն իրականացնելով, կարծում եմ, մենք կը հասնենք ցանկալի արդիւնքի:
- Դուք սիրու՞մ էք հողի հետ աշխատել, հողի հետ կապ ունէ՞ք:
- Ընդհանրապէս կարծում եմ, որ ցանկացած մարդ ունի բնական ձգտում հողի հետ աշխատելու, որովհետեւ մարդ, երբ մեկուսանում է գյուղից, հողի մշակումից, յայտնւում է արհեստական միջավայրում, որը ստեղծում է բազմաթիւ խնդիրներ մարդու համար: Այդ բնական ձգտումը կայ նաեւ իմ մէջ: