IFC-ի աջակցութեամբ ՀՀ կառավարութիւնը պարզերնել է շինարարութեան թոյլտուութեան տրամադրման գործընթացը


IFC-ի աջակցութեամբ ՀՀ կառավարութիւնը պարզերնել է շինարարութեան թոյլտուութեան տրամադրման գործընթացը

  • 28-03-2011 18:18:16   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կ'որպորացիան աջակցել է Հայաստանի կառավարութեանը պարզեցնելու շինարարութեան թոյլտուութեան տրամադրման գործընթացը: Պարզեցուած գործընթացը կ'օգնի շինարարական ընկերութիւններին խնայել իրենց ժամանակը եւ միջոցները: ,այս բարեփոխումը շինարարութեան թոյլտւություն ստանալու գործընթացը կը դարձնի աւելի թափանցիկ, կը նուազեն ծախսերը, ինչպէս նաեւ կը խթանի Հայաստանում շինարարական ոլորտի զարգացումը, որը իր հերթին կը նպաստի յաւելեալ աշխատատեղերի ստեղծմանը», ասաց IFC-ի կովկասեան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լիւբեքը: Սոյն թուականի մարտի 3-ին ՀՀ կառավարութիւնը ընդունեց որոշում, որով փոփոխութիւններ կատարեց շինարարութեան թոյլտւությունների տրամադրման գործընթացը կանոնակարգող մի շարք որոշումներում, որի արդիւնքում ակնկալւում է, որ կը նուազի անհրաժեշտ ընթացակարգերի թիւը (20-ից դառնալով 7) եւ կը կրճատուի թոյլտւություն ձեռք բերելու համար անհրաժեշտ ժամկէտը (137 օրից դառնալով առաւելագոյնը 27 օր): IFC-ի կողմից վերջերս կատարած ,շինարարութեան թոյլտւությունների տրամադրումը Հայաստանի Հանրապետութիւնումէ ուսումնասիրութիւնը ներառում է առաջարկութիւններ` շինարարութեան թոյլտւությունների տրամադրման գործընթացը շտկելու եւ պարզեցնելու ուղղութեամբ:: Ուսումնասիրութիւնը ՀՀ կառավարութեանն է ներկայացուել 2010թ. դեկտեմբերին: ՀՀ կառավարութիւնը վերանայեց ռիսկի վրայ հիմնուած շինարարութեան թոյլտւություն տրամադրելու իր մօտեցումը` դասակարգելով կառոյցներն ըստ ռիսկերի, եւ յստակեցրեց շինարարութեան թոյլտւությունների դիմումների մերժման դէպքերը, ընթացակարգերը եւ ժամկէտները: IFC-ի ,հայաստանում գործարարութեամբ զբաղուելու բարեփոխումների եւ կանոնակարգման դաշտի պարզեցման ծրագիրըէ աջակցում է փոքր եւ միջին ձեռնարկութիւններին` խորհրդատուական ծառայութիւններ տրամադրելով ՀՀ կառավարութեանը ներդրումային դաշտը բարելաւելու նպատակով: IFC-ն իրականացնում է ծրագիրը համագործակցելով Աւստրիայի ֆինանսների նախարարութեան, Նիդեռլանդների զարգացման համագործակցութեան նախարարութեան, Լիւքսեմբուրգի ֆինանսների նախարարութեան եւ Կատալոնիայի առեւտրի խթանման կոնսորցիումի հետ: Հայաստանը դարձել է IFC-ի անդամ եւ բաժնետէր 1995 թուականին եւ առ այսօր 110 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ է կատարել 24 ծրագրերի շրջանակներում` աջակցելով ֆինանսական շուկաների, ընդհանուր արտադրութեան, էներգետիկայի եւ հանքարդիւնաբերութեան ոլորտներում: IFC-ի խորհրդատուական ծառայութիւններն իրականացւում էն ծրագրերի միջոցով, որոնք ուղղուած էն ֆինանսական հատուածին, կայուն էներգետիկայի եւ ներդրումային միջավայրի կանոնակարգման դաշտի պարզեցմանը:
  -   Տնտեսութիւն