ԸՍՏ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ՊԵՏԱԿԱՆ<br /> ՖԻՆԱՍԱՎՈՐՈՒՄԸ ՏՐՒՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ<br />


ԸՍՏ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ՊԵՏԱԿԱՆ
ՖԻՆԱՍԱՎՈՐՈՒՄԸ ՏՐՒՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ

  • 14-05-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պետբիւջէից ֆինանսաւորւող Հայաստանի հանրային հեռուստատեսութիւնը չի ապահովում ազատ եւ հաւասարակշռուած տեղեկատուութիւն ստանալու երկրի քաղաքացիների իրաւունքը: Մայիսի 14-ին Ազգային Ժողովում 2007թ.-ի բիւջէի կատարման քննարկումների ժամանակ նման յայտարարութեամբ հանդէս եկաւ «Ժառանգութեան» խմբակցութեան անդամ Արմէն Մարտիրոսեանը: Պատգամաւորի խօսքերով, բացառութեամբ խորհրդարանական ընտրութիւնների քաղրոզարշավի, անցած տարուայ ընթացքում ընդդիմութեան գործունէութիւնը գրեթէ չի լուսաբանուել: Փոխարենը չափազանց շատ են ցուցադրվել տարբեր շոուներ եւ «մեր ժողովրդին ոչ յարիր» այլ հաղորդումներ: Ա.Մարտիրոսեանն ընդգծեց նաեւ, որ ողջ հանրապետութեան տարածքում հեռարձակուելու հնարաւորութիւնը գովազդային լայն հնարաւորութիւն է տալիս հանրային հեռուստատեսութեանը: Հանրային հեռուստառադիոընկուրության խորհրդի նախագահ Ալեքսան Յարութիւնեյանը նշեց, որ պետբիւջէից ստացուած գումարները, որոնք 2003թ.-ից չեն փոփոխուել, տրւում են հանրապետութեան ողջ տարածքով, ինչպէս նաեւ արտերկիր արբանեակային հեռարձակումն ապահովելու նպատակով, իսկ շոուները պատրաստւում են զուտ կոմերցիոն եկամուտներով: Ըստ նրա, միայն հանրապետութեան ողջ տարածքով հեռարձակումը բաւարար չէ գովազդային եկամուտների աճի համար: Ա.Յարութիւնեյանը նշեց, որ ընթացիկ տարուայ սեպտեմբերից մօտ 50%-ով կաւելացուի քաղաքական եւ բանավէճային հաղորդումների քանակը, որոնք կդառնան գրեթէ ամէնօրեայ: Նա նշեց նաեւ, որ հանրային հեռուստատեսութեան երկրորդ ծրագիրը` «Նոր ալիք»-ը, սեպտեմբերից 24-ժամեայ եթերում ամբողջութեամբ մշակոյթային եւ կրթական ծրագրեր կհեռարձակի:
  -   Տնտեսութիւն