Հայաստանում եւ Սփիւռքում փնտրւում էն նանսենեան անձնագիր ունեցողներն ու նրանց ժառանգները
28-03-2011 18:07:17 | Հայաստան | Հայտարարություններ
2011 թուականին լրանում է նորվեգացի հետախոյզ, գիտնական, դիւանագէտ եւ ականաւոր հումանիստ Ֆրիտեօֆ Նանսենի 150-ամեակը, որի կապակցութեամբ ողջ տարուայ ընթացքում նախատեսուած է մի շարք միջոցառումների կազմակերպում:
Յոբելեանական միջոցառումների ծրագրում ներառուած է Հայաստանի Հանրապետութիւնում եւ Սփիւռքում նանսենեան անձնագիր ունեցողների եւ նրանց ժառանգների մասին տուեալների բազայի ստեղծումը (անձնագրերը կամ նրանց պատճէնները, լուսանկարներ, փաստաթղթեր, նիւթեր, որոնք կառնչուէն անձնագրերին, նրանց տէրերին, գրքեր, յուշագրութիւններ եւ այլն):
Խնդրում ենք նմանատիպ տեղեկութիւնների տիրապետող անձանց զանգահարել ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչութիւն` հետեւեալ հեռախօսահամարով +(37410)58-56-01(117) կամ գրութիւն ուղարկել հետեւեալ էլեկտրօնային հասցէներով` allarmenian@mindiaspora.am, ministry@mindiaspora.am:
ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի
համահայկական ծրագրերի վարչութիւն