ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑYՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ<br /> ՆԱԽԱՏԵՍՈՒԱԾ ԲԻՒՋԷՏԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳՐԵԹԷ ԱՄԲՈՂՋՈՒԹԵԱՄԲ<br /> ՕԳՏԱԳՈՐԾՈՒԵԼ ԵՆ<br />


ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑYՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ
ՆԱԽԱՏԵՍՈՒԱԾ ԲԻՒՋԷՏԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳՐԵԹԷ ԱՄԲՈՂՋՈՒԹԵԱՄԲ
ՕԳՏԱԳՈՐԾՈՒԵԼ ԵՆ

  • 13-05-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բիւջէով 2007թ.-ին ՀՀ կառավարութեան աշխատակազմի համար նախատեսուած 11,6 մլրդ դրամից (մօտ 38 մլն ԱՄՆ դոլար) փաստացի օգտագործուել է 11,4 մլրդ դրամը: Այս մասին մայիսի 13-ին Ազգային Ժողովի մշտական յանձնաժողովների համատեղ նիստում յայտնեց ՀՀ գլխաւոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Ըստ նրա, գրեթէ ամբողջութեամբ օգտագործուել են Համաշխարհային Բանկի աջակցութեամբ Սոցիալական ներդրումների հիմնադրամի 3-րդ ծրագրի շրջանակներում կրթութեան բնագաւառի համար նախատեսուած 1,7 մլրդ դրամը եւ առողջապահութեան բնագաւառում` 190 մլն դրամը: Ամբողջութեամբ օգտագործուել է Ֆրանսիայում Հայաստանի տարուայ միջոցառումների իրականացման համար նախատեսուած 400 մլն դրամը: 37 մլն դրամի աջակցութիւն է ցուցաբերվել տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատուական կենտրոնին եւ 30 մլն դրամի աջակցութիւն` ազգային փոքրամասնություններին: 30,4%-ով գերազանցուել է ՀԲ-ի աջակցութեամբ իրականացyող քաղաքային ջեռուցման ծրագիրը եւ նախատեսուած 1,5 մլրդ դրամի դիմաց ծախսուել է 1,9 մլրդ դրամ: ԱՄՆ կառավարութեան աջակցութեամբ իրականացyող Հազարամյակի մարտահրավերներ դրամաշնորհային ծրագրի շրջանակում տոհմաբուծութեան, սերմնաբուծութեան եւ այլ ծրագրերի համար նախատեսուած 2,9 մլրդ դրամից օգտագործուել է 2,2 մլրդ դրամը: Նոյն դրամաշնորհային ծրագրի շրջանակներում արդիւնաբերութեան, շինարարութեան եւ բնապահպանութեան համար նախատեսուած 1,2 մլրդ դրամից օգտագործուել է 330 մլն դրամը: Ճանապարհային տնտեսութեան բնագաւառում Հազարամյակի մարտահրաւեր ծրագրի շրջանակներում նախատեսուած էր 317,7 մլն դրամ, սակայն փաստացի կատարուել են 517 մլն դրամի ծախսեր: «Արմաւիա» ընկերութեանը փոխհատուցվել է 116 մլն դրամ Լիբանանի եւ Իսրաելի սահմանային պատերազմական գօտուց մարդկանց եւ մարդասիրական բեռների տեղափոխման դիմաց:
  -   Տնտեսութիւն