ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ 2007 Թ.-ԻՆ ՆԱԽԱՏԵՍՈՒԱԾ ԲԻՒՋԷՏԱՅԻՆ<br /> ՄԻՋՈՑՆԵՐԸ ՄԱՍԱՄԲ ԽՆԱՅՎԵԼ ԵՆ<br />


ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ 2007 Թ.-ԻՆ ՆԱԽԱՏԵՍՈՒԱԾ ԲԻՒՋԷՏԱՅԻՆ
ՄԻՋՈՑՆԵՐԸ ՄԱՍԱՄԲ ԽՆԱՅՎԵԼ ԵՆ

  • 13-05-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի համար բիւջէով 2007թ.-ին նախատեսուած 2,9 մլրդ դրամից (մօտ 9,5 մլն ԱՄՆ դոլար) փաստացի օգտագործուել է մօտ 2,6 մլրդ դրամը: Այս մասին մայիսի 13-ին ԱԺ մշտական յանձնաժողովների համատեղ նիստում յայտնեց ՀՀ գլխաւոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Ըստ նրա, աշխատակազմի եւ պատգամաւորների գործունէութիւնն ապահովելու նպատակով նախատեսուած է եղել 2,3 մլրդ դրամ, որից օգտագործուել է 2,08 մլրդ դրամը: Վարչական օբյեկտների շինարարութեան համար նախատեսուած 406 մլն դրամն օգտագործուել է ամբողջութեամբ: Բացի այդ, ԱԺ-ն իրականացրել է միջազգային կազմակերպություններին անդամակցութեան ծրագիր, որի համար նախատեսուած 71,8 մլն դրամը նույնպես ամբողջութեամբ է օգտագործուել: Ինչպէս նշեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանը, 2007թ.-իի բիւջէով նախատեսուած գումարի մօտ 12%-ի խնայումը պայմանաւորուած է այն հանգամանքով, որ ընտրութիւնների պատճառով կրճատուել են գործուղումներն ու ներկայացուցչական ծախսերը: Տնտեսվել է նաեւ ԱԺ նիստերի դահլիճի վերանորոգմանը յատկացուած գումարը, քանի որ վերանորոգման աշխատանքների սկիզբը յետաձգվել է: Ինչ վերաբերում է ԱԺ նոր մասնաշենքին, ապա դրա շինարարութեան համար անցած տարի նախատեսուած գումարներն ամբողջութեամբ օգտագործուել են:
  -   Տնտեսութիւն