ԸՍՏ ՀՀ ԿԲ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ, ԲԻՒՋԷԻ ԿԱՏԱՐՄԱՆ<br /> ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԱՌԿԱՅ ԹԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ<br /> ԳՆԱՃԻ ՎՐԱՅ<br />


ԸՍՏ ՀՀ ԿԲ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ, ԲԻՒՋԷԻ ԿԱՏԱՐՄԱՆ
ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԱՌԿԱՅ ԹԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ
ԳՆԱՃԻ ՎՐԱՅ

  • 12-05-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի բիւջէի կատարման գործընթացում առկայ են խնդիրներ, որոնք հիմնականում կրկնւում են վերջին տարիներին եւ բացասաբար են անդրադառնում դրամավարկային քաղաքականութեան արդիւնաւէտութեան վրայ: Մայիսի 12-ին Ազգային Ժողովի մշտական յանձնաժողովների համատեղ նիստում այս մասին նշեց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Արթուր Ջաւադեանը: Մասնաւորապէս, ըստ նրա, 2007թ.-ի առաջին կիսամեակում արձանագրուել է հարկային եկամուտների ծրագրից աւելի հավաքագրում եւ ծախսերի տնտեսում: Բացի այդ, տարուայ ընթացքում բիւջէի ծախսերի կառուցուածքում դեռեւս պահպանուել է կանխիկ շրջանառութեամբ իրականացyող ծախսերի մեծ տեսակարար կշիռը: «Ասպիսով, բիւջէի ծախսերում կանխիկի մեծ տեսակարար կշռի պահպանումը մի կողմից, չճշտուած պետական բիւջէի համամասնութիւնները` միւս կողմից, բացասաբար են անդրադարձել բանկային իրացուելիութեան կառավարման արդիւնաւէտութեան ապահովման, ինչպէս նաեւ ֆինանսական շուկայի գործունէութեան բարելաւման վրայ»,- նշեց Ա.Ջաւադեանը: Միաժամանակ, ըստ նրա, 2007թ.-ին Հայաստանում նկատւող գնաճի արագացման եւ դրամի արժեւորման պարագայում եկամուտների ծրագրուածից աւելի հաւաքագրումը եւ ծախսերի ծրագրերի թերակատարումը լրացուցիչ ճնշումներ չեն առաջացրել սպառողական շուկայում գների աճի ուղղութեամբ եւ, ըստ էութեան, դրական ազդեցութիւն են ունեցել մակրոտնտեսական կայունութեան ապահովման վրայ:
  -   Տնտեսութիւն