2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՄԱՐՏԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ<br /> ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 1,5%-ՈՎ, ԻՍԿ<br /> ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԾԱՒԱԼԸ` 10,2%-ՈՎ<br />


2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՄԱՐՏԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ
ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 1,5%-ՈՎ, ԻՍԿ
ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԾԱՒԱԼԸ` 10,2%-ՈՎ

  • 12-05-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի hունվար-մարտին Հայաստանում առեւտրի շրջանառութիւնը, ընթացիկ գներով, կազմել է 281 մլրդ 942,9 մլն դրամ (մօտ 915 մլն 221 հազար ԱՄՆ դոլար), ինչը 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համապատասխան ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 1,5%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի յունուար-մարտին մանրածախ առեւտրի շրջանառութիւնը, ընթացիկ գներով, կազմել է 184 մլրդ 341,6 մլն դրամ, ինչը 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համապատասխան ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 4,5%-ով: 2008թ.-ի յունուար-մարտին ծառայութիւնների ծաւալը, ընթացիկ գներով, կազմել է 122 մլրդ 553,7 մլն դրամ, ինչը 2007թ.-ի յունուար-մարտի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 10,2%-ով:
  -   Տնտեսութիւն