2008 Թ.-Ի ՄԱՐՏԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՂԻ ԲԱԶԱՆ 2,2%-ՈՎ ՆՈՒԱԶԵԼ Է,<br /> ԻՍԿ ՓՈՂԻ ԶԱՆԳՎԱԾԸ` 0,7%-ՈՎ ԱՃԵԼ<br />


2008 Թ.-Ի ՄԱՐՏԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՂԻ ԲԱԶԱՆ 2,2%-ՈՎ ՆՈՒԱԶԵԼ Է,
ԻՍԿ ՓՈՂԻ ԶԱՆԳՎԱԾԸ` 0,7%-ՈՎ ԱՃԵԼ

  • 12-05-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փողի բազան 2008թ.-ի մարտի 31-ի դրութեամբ Հայաստանում կազմել է 380 մլրդ 822 մլն դրամ (մօտ 1 մլրդ 236,2 մլն ԱՄՆ դոլար) եւ նախորդ ամսուայ նկատմամբ նուազել 8 մլրդ 493 մլն դրամով կամ 2,2%-ով: ՀՀ Կենտրոնական բանկից ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեանը փոխանցված նախնական տուեալներով, 2008թ.-ի մարտի 31-ի դրութեամբ փողի զանգվածը կազմել է 678 մլրդ 658 մլն դրամ եւ նախորդ ամսուայ նկատմամբ աճել է 4 մլրդ 903 մլն դրամով կամ 0,7%-ով: Բանկերում բնակչութիւնից ներգրաւած աւանդների մնացորդը 2008թ.-ի մարտի 31-ի դրութեամբ կազմել է 188 մլրդ 632 մլն դրամ եւ նախորդ ամսուայ նկատմամբ աճել 16 մլրդ 48 մլն դրամով կամ 9,3%-ով, իսկ նախորդ տարուայ նոյն օրուայ նկատմամբ աճել է 56 մլրդ 692 մլն դրամով կամ 43%-ով:
  -   Տնտեսութիւն