2007 Թ.-ԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ԾՐԱԳՐՈՒԱԾԻՑ ՄՕՏ 5%-ՈՎ<br /> ԱՒԵԼԻ Է<br />


2007 Թ.-ԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ԾՐԱԳՐՈՒԱԾԻՑ ՄՕՏ 5%-ՈՎ
ԱՒԵԼԻ Է

  • 12-05-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում 2007թ.-ին արձանագրուած 13,7% տնտեսական աճը ծրագրուածից աւելի է 4,7%-ով, իսկ 2006թ.-ից ցուցիանիշից` 0,4%-ով: Նոյն տարում ՀՆԱ-ն կազմել է 3 տրիլիոն 139,4 մլրդ դրամ (մօտ 917,7 մլրդ ԱՄՆ դոլար), իսկ 1 շնչին ՀՆԱ-ի բաժինը` 973,2 հազար դրամ` նախորդ տարուայ համեմատ աճելով 18%-ով: Այս մասին ՀՀ Ազգային Ժողովի մշտական յանձնաժողովների համատեղ նիստում տեղեկացրեց ֆինանսների նախարարի տեղակալ, ՀՀ գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Ըստ նրա, 2007թ.-ի տնտեսական աճի շուրջ 8,5%-ը պայմանաւորուած է եղել կապիտալ շինարարութեան եւ ծառայութիւնների ծաւալների աճով: Ընդ որում, շինարարութիւնում ստեղծուած ՀՆԱ-ն 2007թ.-ին աճել է 18,4%-ով: 2007թ.-ին գործազրկութեան մակարդակը կրճատուել է 0,4%-ով` կազմելով տնտեսապես ակտիւ բնակչութեան 7,1%-ը, կամ 82,8 հազար մարդ: 2007թ.-ին բնակչութեան դրամական եկամուտները եւ ծախսերն աճել են, համապատասխանաբար, 25,7%-ով եւ 23,6%-ով: Միջին աշխատավարձն աճել է 21,2%-ով` կազմելով 77,4 հազար դրամ: 2007թ.-ին ընթացիկ հաշուի բացասական մնացորդը կազմել է մօտ 571,4 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարուայ համեմատ աճելով 454, 2 մլն դոլարով: Արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 4 մլրդ 439,2 մլն դոլար, նախորդ տարուայ համեմատ աճելով 39,7%-ով, ընդ որում արտահանումն աճել է 17,5%-ով, իսկ ներմուծումը` 49,7%-ով:
  -   Տնտեսութիւն