ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼԵԱՆԸ ԶՐԿՈՒԱԾ Է ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ<br /> ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՀՆԱՐԱՒՈՐՈՒԹԻՒՆԻՑ<br />


ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼԵԱՆԸ ԶՐԿՈՒԱԾ Է ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՀՆԱՐԱՒՈՐՈՒԹԻՒՆԻՑ

  • 07-05-2008 23:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անձը ՀՀ անձնագրային եւ վիզաների վարչութեանը պէտք է դիմի անձամբ, լրացնելով դիմում-հարցաթերթիկը, ինչպէս նաեւ Սահմանադրութեան իմացության թեստը, իսկ Ժիրայր Սեֆիլեանը, լինելով ազատազրկման մէջ, այդ հնարաւորութիւնը չունի: Այս մասին ի պատասխան լրագրողներից մէկի հարցի, նշեց ՀՀ ոստիկանութեան անձնագրային եւ վիզաների վարչութեան պետ, ոստիկանութեան գնդապետ Ալվինա Զաքարյանը: Վերջերս Շուշիի յատուկ գումարտակի հրամանատար Ժ.Սեֆիլեանն իր լիազօր ներկայացուցչի միջոցով դիմել էր վարչութեանը ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցով, եւ դիմումը մերժուել էր: Ա.Զաքարյանը նշեց նաեւ, որ նախկինում Ժ.Սեֆիլեանի նոյնաբովանդակ դիմումը մերժուել էր, որովհետեւ «Սեֆիլեանի գործունէութիւնն այստեղ խանգարում է հասարակական կարգը»:
  -   Հասարակութիւն