ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՊԵՏԸ ՀԵՐՔՈՒՄ Է<br /> ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԵԿՆՈՂՆԵՐԻ ԹՈՒԻ ԱՃԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ<br />


ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՊԵՏԸ ՀԵՐՔՈՒՄ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԵԿՆՈՂՆԵՐԻ ԹՈՒԻ ԱՃԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ

  • 07-05-2008 23:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստան վերադարձողների թիւը մէկուկէս անգամ գերազանցում է Հայաստանից մեկնողների թիւը,- մայիսի 7-ի մամուլի ասուլիսում յայտարարեց ՀՀ ոստիկանութեան անձնագրային եւ վիզաների վարչութեան պետ, ոստիկանութեան գնդապետ Ալվինա Զաքարյանը, հերքելով Հայաստանից մեկնողների թուի աճի մասին լուրերը: Նա նշեց, որ 2007թ. ընթացքում այլ երկրներում մշտական բնակչի կարգավիճակից (այսպէս կոչուած` գրին քարտից) հրաժարուել է 54 ընտանիքն, ընթացիկ տարուայ առաջին 4 ամիսների տուեալներով` 25 ընտանիք: 2008թ. ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար վարչութեանն են դիմել 799 քաղաքացիներ, որոնց մեծ մասը Վրաստանի, Ռուսաստանի, Լիբանանի, Թուրքմենստանի եւ ԱՄՆ-ի քաղաքացիներ են: Ըստ Ա.Զաքարյանի, ՀՀ նախագահի հրամանագրերով 188 անձինք ստացել են երկքաղաքացիություն, իսկ «Երկքաղաքացիության մասին» ՀՀ օրէնքի ընդունումից յետոյ վարչութեան կողմից բաւարարուել են 1417 անձանց երկքաղաքացիություն ստանալու դիմումները: Տեղեկացվեց նաեւ, որ ինչպէս աւելի վաղ յայտարարուել էր, Հայաստանը 2010 թուականից մտադիր է անցնել անձնագրային նոր համակարգի, սակայն գործող անձնագրերը ուժի մէջ կմնան մինչեւ իրենց վավերականության ժամկէտի սպառուելը: Անձնագրային եւ վիզաների վարչութեան պետը պարզաբանեց «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրէնքի որոշ դրոյթները Հայաստանում գործող կացութեան կարգավիճակների, մուտքի արտօնագրերի ժամկէտների մասին: Նա ընդգծեց, որ ոչ բոլոր երկրների քաղաքացիները կարող են առանց նախապէս հրավէր ստանալու ՀՀ պետական սահմանը հատելու արտօնագիր ունենալ: Այդ երկրների թւում են` Աֆղանստանը, Բանգլադեշը, Կամերունը, Չինաստանը, Եգիպտոսը, Հնդկաստանը, Իրաքը, Նիգերը, Նիգերիան, Պակիստանը, Պաղեստինը, Սաուդյան Արաբիան, Սոմալին, Շրի Լանկան, Սուդանը, Վիետնամը եւ Սիրիան:
  -   Հասարակութիւն