ԳԻՒՄՐԻՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԵՑ 10-ՐԴ ԿԱՐԳԻ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ<br />


ԳԻՒՄՐԻՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԵՑ 10-ՐԴ ԿԱՐԳԻ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ

  • 07-05-2008 21:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԳԻՒՄՐԻ, 7 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 6-ին Գիւմրիում աւարտուեց շախմատի միջազգային մրցաշարը, որը կազմակերպել էին ՀՀ շախմատի ֆեդերացիան եւ շախմատի հանրապետական ակադեմիան: Մրցումներին մասնակցեցին Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի եւ Հայաստանի շախմատիստները: 11 հնարաւորից 9 միաւոր վաստակեց եւ միանձնեայ յաղթող ճանաչուեց գրոսմայստեր Արման Փաշիկյանը (Երեւան): 2-3-րդ տեղերը 7-ական միաւորով համապատասխանաբար զբաղեցրին Գէորգի Բագատուրիան եւ Թամազ Գելաշվիլին (2-ն էլ Թբիլիսի): Մրցաշարը 10-րդ կարգի էր: Անցկացուեց 1-ին անգամ եւ կդառնայ աւանդական: Հայաստանի շախմատի ակադեմիայի նախաձեռնութեամբ առաջիկայում կանցկացուեն եւս 2 միջազգային մրցաշարեր Ջերմուկում (յունիսի 26-ից յուլիսի 6-ը) եւ Մարտունիում (յուլիսի 10-20-ին):
  -   Սպորտ