ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԻՆՉԵՒ 19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ<br /> ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԻՆՉԵՒ 19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ
ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ

  • 02-05-2008 22:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 1-ին մրցաշրջագայութեան Իտալիա մեկնեց Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների հաւաքականը, որը 3 ստուգողական հանդիպում կանցկացնի տեղի թիմերի հետ: Հաւաքականը մրցավայր է ուղեկցել գլխաւոր մարզիչ Արմէն Գիւլբուդաղեանցը: Մրցաշրջագայութեան նպատակը մայիսի 22-27-ին Երեւանում կայանալիք մինչեւ 19 տարեկանների առաջնութեան էլիտ փուլի մրցաշարին նախապատրաստուելն է: Նոյն ենթախմբում են ընդգրկուած նաեւ Իսպանիայի, Թուրքիայի եւ Ուկրաինայի հաւաքականները:
  -   Սպորտ