ՀՄՀ-ՀԱՅԱՍՏԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 3 ԱՆԴԱՄՆԵՐ ՄՏԱՀՈԳՈՒԹԻՎՒՆ<br /> ԵՆ ՅԱՅՏՆԵԼ ԾՐԱԳՐԻ ՀՆԱՐԱՎԳՈՐ ԿԱՍԵՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹԵԱՄԲ<br />


ՀՄՀ-ՀԱՅԱՍՏԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 3 ԱՆԴԱՄՆԵՐ ՄՏԱՀՈԳՈՒԹԻՎՒՆ
ԵՆ ՅԱՅՏՆԵԼ ԾՐԱԳՐԻ ՀՆԱՐԱՎԳՈՐ ԿԱՍԵՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹԵԱՄԲ

  • 30-04-2008 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ - Հայաստան» ծրագրի Շահառուների խորհրդի անդամներ` Լեւոն Բարսեղեանը, Սեյրան Մարտիրոսեանը եւ Արթուր Սաքունցը մտահոգութիվւն են յայտնել այս ծրագրի հնարաւոր կասեցման կամ դադարեցման սպառնալիքի առթիւ: Վերջիններիս կողմից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած յայտարարութիւնում նշուած է, որ անցած տարեվերջին արդէն մտահոգող էին Հայաստանի այն 17 ցուցանիշները, որոնցով առաջնորդւում է ՀՄ Կորպորացիան Հայաստանին եւ այլ երկրներին ֆինասավորելիս. այդ 17 ցուցանիշից 9-ը մեր երկրի դէպքում ռիսկային մակարդակներում են: Մասնաւորապէս, ՀՀ նախագահական վերջին ընտրութիւնների ժամանակ տեղ գտած օրինախախտումները, դրանց յաջորդած զարգացումները, մարդու իրաւունքների զանգվածային ոտնահարումները, մամուլի եւ խօսքի ազատութեան սահմանափակումները էականօրէն կարող են նուազեցնել ՀՀ ցուցանիշներից մի քանիսը, ինչը ծրագրի կասեցման կամ դադարեցման լուրջ սպառնալիք է հանդիսանում: Շահառուների խորհրդի վերոնշեալ անդամների կարծիքով, ՀՀ իշխանութիւնները պարտաւոր են համապատասխան քայլեր ձեռնակել իրավիճակը շտկելու ուղղութեամբ, հակառակ դէպքում երկիրը կարող է անվերադարձ հեռանալ ժողովրդավարությունից եւ զրկուել համաշխարհային հանրութեան տարաբնոյթ աջակցութիւնից: Նշենք, որ «ՀՄՀ-Հայաստան» ծրագիրը ամերիկեան կորպորացիայից առաջիկայ 5 տարում պէտք է ստանայ 235,65 մլն դոլար, որը պէտք է ուղղուի գիւղական վայրերի շուրջ երեք քառորդի զարգացմանը:
  -   Տնտեսութիւն