«ՀԱՅՓՈՍՏ»-Ը ԿԱՌԱՋԱՐԿԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ<br />


«ՀԱՅՓՈՍՏ»-Ը ԿԱՌԱՋԱՐԿԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ

  • 23-04-2008 18:10:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայփոստ» եւ «Ինգո Արմէնիա» ընկերութիւնների միջեւ ապրիլի 23-ին կնքուել է համաձայնագիր, ըստ որի «Հայփոստ»-ը ապահովագրական ծառայութիւն կառաջարկի հայաստանեան իր բոլոր յաճախորդներին: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին «Հայփոստ»-ի մամլոյ ծառայութիւնից, յունիսի 1-ից ընկերութեան բաժանմունքներում կվաճառուեն մատչելի ապահովագրական ծառայութիւնների փաթեթներ: Ապահովագրական ծառայութիւններ առաջարկելու եւ մատուցելու նպատակով «Հայփոստ»-ի աշխատակազմը վերապատրաստվում է համապատասխան մասնագիտական որակաւորում ձեռք բերելու համար:
  -   Տնտեսութիւն