ԱՐՄԷՆ ԲԱՐԵՅԱՆԸ ԴԱՐՁԱՒ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՅԱՂԹՈՂ<br />


ԱՐՄԷՆ ԲԱՐԵՅԱՆԸ ԴԱՐՁԱՒ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՅԱՂԹՈՂ

  • 18-04-2008 22:00:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՆԻԺՆԻ ՆՈՎԳՈՐՈԴ: ԱՊՀ երկրների բռնցքամարտիկների մասնակցութեամբ ՌԴ-ի Նիժնի Նովգորոդում անցկացուած միջազգային երիտասարդական մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին բռնցքամարտի հանրապետական մարզադպրոցի Փարաքարի մասնաճիւղի սաներ Մկրտիչ Մկրտումեանը (42 կգ) եւ Արմէն Բարեյանը (51 կգ): Նրանցից առաւել յաջող հանդէս եկաւ Ա.Բարեյանը, ով իր հաշուին գրանցեց 3 յաղթանակ եւ ճանաչուեց մրցաշարի յաղթող: Մ.Մկրտումեանը մրցանակակիր չդարձաւ: Մրաշարին հայաստանցի բռնցքամարտիկների մասնակցութիւնը հովանաւորել էին «Մուսալեռ» հրատարակչութեան տնօրէն Ռուբէն Յարութիւնեյանը եւ Ն.Նովգորոդի բնակիչ Ռեմիկ Վարդանեանը:
  -   Սպորտ