«Ֆոկուսիմա-1» ատոմակայանի շուրջ ռադիացիայի մակարդակը կտրուկ աճել է
28-03-2011 10:28:04 | | Միջազգային
Ֆոկուսիմա-1» վթարային ատոմակայանի շրջակայքում ռադիօակտիւ եօդի պարունակութիւնը ծովի ջրերում բարձրանում է առաւելագոյն նորմաից 1850 անգամ:
Այս մասին յայտարարել են մարտի 26-ին ճապոնիայի ազգային ատոմակայանի գործակալութեան եւ արդիւնաբերութեան անվտանգութեան ներկայացուցիչները, - յայտնում է Կիդոյ գործակալութիւնը:
Ըստ գործակալութեան փոխանցման հաւանական է, որ ռադիացիայի նորմի կտրուկ աճի պատճառ է հանդիսացել արտահոսքը երկրորդ եւ երրորդ ռէակտորների համակարգերից:
Մարտի 26-ի օրուայ առաջին կէսի տուեալներով ֆիքսուել է ռադիացիոն ֆօնի բարձրացում ատոմակայանի շրջաններում:
Ամենաբարձր մակարդակը գրանցուել է Ֆոկուսիմայ եւ եւ Իւակի քաղաքներում :
Տոկիոյի չափանիշներով, քաղաքի կենտրոնում միջին մակարդակը համապատասխանում է անվտանգութեան նորմերին: