ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻ ԾԱԽՍԵՐԸ ԱՆՑԱԾ ՏԱՐԻ 74,1 ՄԼՐԴ ԴՐԱՄՈՎ ԱՒԵԼԱՑԵԼ<br /> ԵՆ<br />


ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻ ԾԱԽՍԵՐԸ ԱՆՑԱԾ ՏԱՐԻ 74,1 ՄԼՐԴ ԴՐԱՄՈՎ ԱՒԵԼԱՑԵԼ
ԵՆ

  • 17-04-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութեան ապրիլի 17-ի նիստում հաւանութիւն է տրուել «2007թ.-ի ՀՀ պետական բիւջէի կատարման տարեկան հաշուէտւութիւնը հաստատելու մասին» ԱԺ-ի որոշման նախագծին: Ինչպէս նիստից յետոյ լրագրողներին յայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխաւոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանը, անցած տարի բիւջէի եկամուտները աճել են 70,2 մլրդ դրամով (մօտ 226 մլն ԱՄՆ դոլար) կամ 4,6%-ով եւ կազմել 588 մլրդ դրամ: Ըստ նրա, 2006թ.-ի համեմատ, անցած տարի 32,7%-ով աճել են հարկերն ու տուրքերը` առանց դրոյքաչափերի աւելացման: Ա.Ջանջուղազյանը նշեց, որ բիւջէի ծախսերը 74,1 մլրդ դրամով աճել են եւ կազմել 634,7 մլրդ դրամ, ինչը 2006թ.-ի համեմատ աւելի է 31,9%-ով: Անցած տարի 16,6%-ով աւելացել են կենսաթոշակները, 16,7%-ով` ընտանեկան նպաստի չափը: Նշուեց, որ 2007թ.-ին ներքին պետական պարտքը կազմել է 66 մլրդ 303 մլն դրամ, կամ ՀՆԱ-ի 2,1%-ը, իսկ արտաքին պետական պարտքը` 1 մլրդ 440 մլն դրամ կամ ՀՆԱ-ի` 15,8%-ը:
  -   Տնտեսութիւն