Յովիկ Աբրահամեան. Չնայած դժուարութիւններին` բոլոր ժամանակներում էլ թատրոնը շարունակել է ապրել ու զարգանալ
26-03-2011 22:01:06 | Հայաստան | Մշակոյթ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Յովիկ Աբրահամեանը ուղերձ է յղել Թատրոնի միջազգային օրուայ կապակցութեամբ, որում ասուած է.
«Թատրոնի միջազգային օրուայ առթիւ շնորհաւորում եմ թատերական գործիչներին, թատերարուեստի երկրպագուներին եւ բոլոր նրանց, ովքեր սիրում եւ գնահատում էն թատրոնը:
Չնայած դժուարութիւններին` բոլոր ժամանակներում էլ թատրոնը շարունակել է ապրել ու զարգանալ, փնտրել ստեղծագործական զարգացման նոր ուղիներ:
Այսօր մեր երկրում պետականօրէն գիտակցւում է թատրոնների նկատմամբ վերաբերմունքի կարեւորութիւնը, արուեստի մարդու կարեւորութիւնը հասարակութեան արժեհամակարգի ձեւաւորման գործում: Վստահ եմ, որ աստիճանաբար պետական ուշադրութիւնն ու աջակցութիւնն աւելի էն մեծանալու:
Վերստին շնորհաւորելով Թատրոնի միջազգային օրուայ առթիւ` թատրոնի նուիրեալներին մաղթում եմ ստեղծագործական ու անձնական յաջողութիւններ, բարեկեցութիւն եւ լաւատեսութիւն:»