ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԵԳԲԻԻ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ 23:11 ՀԱՇՒՈՎ ՅԱՂԹԵՑ ԴԱՆԻԱՅԻ<br /> ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԵԳԲԻԻ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ 23:11 ՀԱՇՒՈՎ ՅԱՂԹԵՑ ԴԱՆԻԱՅԻ
ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ

  • 14-04-2008 20:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԱԲՈՎԵԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 12-ին Աբովեանի քաղաքային մարզադաշտում Եւրոպայի ռեգբիի Ա խմբի առաջնութեան երկրորդ ենթախմբի ընտրական փուլի ծրագրով տեղի ունեցաւ Հայաստան-Դանիա հանդիպումը: 23:11 հաշւով յաղթեցին դաշտի տերերը: Նշենք, որ նոյն թիմերի առաջին խաղում Կոպենհագենում կրկին յաղթել էր Հայաստանի հաւաքականը` 11:3: Մայիսի 10-ին Հայաստանի թիմը Աբովեանում կհյուրընկալի Սերբիայի ընտրանուն:
  -   Սպորտ