Ճապոնական «Ֆուկուսիմայ» ատոմակայանի շրջակայքի ծովի ջրերում եօդ 131-ի պարունակոթիւնը բարձրացել է 1250 անգամ


Ճապոնական «Ֆուկուսիմայ» ատոմակայանի շրջակայքի ծովի ջրերում եօդ 131-ի պարունակոթիւնը բարձրացել է 1250 անգամ

  • 26-03-2011 16:14:08   |   |  Միջազգային
 Ճապոնական NHK հեռուստաալիքի հաղորդմամբ «Ֆուկուսիմայ» ատոմակայանի շրջակայքի ծովի ջրերում եօդ 131-ի պարունակոթիւնը բարձրացել է 1250 անգամ, եւ մասնագէտները չեն բացառում, որ դրա պատճառը ռէակտորից ռադիօակտիւ տարրերի արտահոսքն է: Ճապոնիայի ատոմային անվտանգութեան գործակալութիւնը յայտնում է, որ ներկայ պահին գործում է ատոմակայանի շրջակայքից բնակչութեան 20կմ տարահանման ռեժիմը եւ բնակչութեանը անմիջական վտանգ չի սպառնում: Մարտի 24-ի տուեալներով ռադիօակտիւ վարակուածութեան դէպքեր են գրանցուել վթարը վերացնող աշխատակիցների մէջ: Վարակուելու պատճառ է հանդիսացել այն, որ նրանց փրկարարական հագուստի հետ չեն եղել երկարաճիտ կօշիկներ եւ վարակուած ջուրն անցել է նրանց հագուստից ներս: Մարտի 26-ի կէսօրի տուեալներով ատոմակայանի տարածքում նկատուել է ճառագայթման ֆօնի բարձրացում, սակայն մասնագէտները պնդում են, որ ճառագայթման աստիճանը համապատասխանում է անվտանգութեան նորմերին: Նշենք, որ Տոկիոի ճառագայթման ֆօնը առայժմ աւելի ցածր է քան աշխարհի շատ մէգապոլիսներում:
  -   Միջազգային