ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԱՐԴԻՒՆՔՆԵՐՈՎ<br /> ԿԱԶՄՈՒԵՑ ՀԱՒԱՔԱԿԱՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԱՐԴԻՒՆՔՆԵՐՈՎ
ԿԱԶՄՈՒԵՑ ՀԱՒԱՔԱԿԱՆ

  • 08-04-2008 18:15:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 1-7-ին Վանաձորում անցկացուեց Հայաստանի բռնցքամարտի պատանեկան առաջնութիւնը, որին մասնակցեցին 9 քաղաքների 141 պատուիրակներ: Ներկայացուցիչ չունէին Սիւնիքի, Վայոց ձորի եւ Արագածոտնի մարզերը: 13 քաշային կարգերում յաղթող դարձան Երեւանի 9, Գիւմրիի 2, Աբովեանի եւ Վանաձորի 1-ական մարզիկներ: Հայաստանի պատանեկան հաւաքականի աւագ մարզիչ, վաստակաւոր մարզիչ Ֆեդյա Ալեքսանեանը «ՆՏ»-ի թղթակցին յայտնեց, որ տեխնիկական լաւ պատրաստականությամբ աչքի ընկան 46-63 կգ քաշայինները: Ըստ մարզիչի, հետեւելով բոլոր մենամարտերի ընթացքին` կազմուել հաւաքականը, որը նախապատրաստուելու է յունիսին Բուլղարիայում կայանալիք Եւրոպայի պատանեկան առաջնութեանը:
  -   Սպորտ