Երեւանում աճել է մահուան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիւը


Երեւանում աճել է մահուան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիւը

  • 25-03-2011 19:34:02   | Հայաստան  |  Հասարակութիւն
Յունուար-փետրուարին Երեւանում արձանագրուել է մահուան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների 4 դէպքով աճ: Ինչպէս մարտի 25-ի ասուլիսում նշեց ոստիկանութեան Երեւան քաղաքի վարչութեան պետ, ոստիկանութեան գեներալ-մայոր Ներսէս Նազարեանը, գրանցուած 7 այդպիսի դէպքերից բացայայտուել էն 6-ը, նախորդ տարուայ նոյն ժամանակաշրջանի 2-ի դիմաց (գրանցուած 3 դէպքից): Բացայայտումը կազմել է 85,7%, նախորդ տարուայ 66,7%-ի դիմաց: Ընթացիկ տարուայ առաջին երկու ամսուայ տուեալներով, գրանցուել է անչափահասների կողմից կատարուած 14 յանցագործութիւն, ինչը 2-ով աւելի է նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածից: Բացայայտուել է անչափահասներին յանցագործութիւն կատարելու մէջ ներգրաւելու 1 դէպք։ Հասարակական վայրերում կատարուած յանցագործութիւնները նուազել էն 8-ով (23-15), 1-ով նուազել էն խուլիգանութեան դէպքերը: Մայրաքաղաքի հասարակական վայրերում գրանցուած 15 յանցագործութեան դէպքերից 4-ը, որոնք բացայայտուել էն, կատարուել էն ՊՊԾ վերակարգերի կողմից սպասարկուող երթուղիներում:
  -   Հասարակութիւն