Յայտնի էն դարձել շախմատի դպրոցականների մարզայն փուլի Երեւան քաղաքի յաղթողները


Յայտնի էն դարձել շախմատի դպրոցականների մարզայն փուլի Երեւան քաղաքի յաղթողները

  • 25-03-2011 18:47:43   | Հայաստան  |  Սպորտ
Շախմատի դպրոցականների համապետական 5-րդ օլիմպիադայի մարզային փուլի Երեւան քաղաքի երկօրեայ մրցումներն անցկացուեցին քաղաքապետարանի ճեմասրահում: Մայրաքաղաքի իւրաքանչիւր վարչական շրջանից մասնակցել է մէկական թիմ ` 3 տղայ եւ 1 աղջիկ կազմով: 12 թիմերում ընդգրկուած թուով 48 աշակերտները յաղթահարել էին ներդպրոցական ու համայնքային փուլերի արգելքները, իսկ մարզային փուլի յաղթող 3 թիմերը հանրապետական փուլում կը մրցեն հանրապետութեան մարզերի լաւագոյն թիմերի հետ: Մարտի 25-ին կայացած մարզային փուլի եզրափակիչում յաղթող է ճանաչուել Երեւանի թիւ 170 դպրոցի թիմը: Արծաթէ մեդալակիրներ էն դարձել թիւ 190, իսկ բրոնզին տիրացել էն թիւ 55 դպրոցների թիմերը: Յաղթողներին մեդալներն ու մրցանակները յանձնել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Վանոյ Վարդանեանը: Շախմատի դպրոցականների համապետական 5-րդ օլիմպիադայի հանրապետական փուլը տեղի կ'ունենայ մայիսին` Տաւուշի մարզի Դիլիջան քաղաքում:
  -   Սպորտ