Մարտի 21-ից 25-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 61.1 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 68.6 մլն ԱՄՆ դոլար


Մարտի 21-ից 25-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 61.1 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 68.6 մլն ԱՄՆ դոլար

  • 25-03-2011 18:04:10   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Մարտի 21-ից 25-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է 61 մլն 68 հազար 472 ԱՄՆ դոլար` 368.39 դրամ 1ամն դոլարի դիմաց միջին փոխարժէքով, վաճառուել 68 մլն 636 հազար 117 ԱՄՆ դոլար` 369.86 դրամ միջին փոխարժէքով: Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան հաղորդագրութեան, նոյն ժամանակահատուածում միջբանկային շուկայում իրականացուել է 500 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 368.6 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱՅ» Բբը-ում նշուած ժամանակահատուածում իրականացուել է 13 մլն 920 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 368.32 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով: Մարտի 14-ից 20-ն ընկած ժամանակահատուածում բանկերի կողմից դրամով տրամադրուած վարկերի ծաւալը կազմել է 20.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրուած վարկերինը` 50 մլն ԱՄՆ դոլար:
  -   Տնտեսութիւն