ՀՀ ԿԲ-ն 0,25%-ՈՎ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՒՈՐՄԱՆ<br /> ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ` ԱՅՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՎ 6,5%<br />


ՀՀ ԿԲ-ն 0,25%-ՈՎ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՒՈՐՄԱՆ
ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ` ԱՅՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՎ 6,5%

  • 02-04-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի ապրիլի 2-ի նիստում ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը 0,25%-ով բարձրացրել է վերաֆինանսաւորման տոկոսադրույքը` այն սահմանելով 6,5%: Ըստ ՀՀ ԿԲ-ի մամուլի ծառայութեան, 2008թ.-ի մարտին փետրուարի նկատմամբ արձանագրուել է 1,4% գնաճ, որի հաշուառմամբ 12-ամսեայ գնաճը կազմել է 9,6%, ինչը շուրջ 3%-ով բարձր է նախորդ տարուայ վերջում արձանագրուած մակարդակից: ԿԲ խորհուրդը արձանագրել է, որ համաշխարհային շուկայում ձեւաւորուած բարձր գնաճային ճնշումներն առաջին եռամսյակում շարունակել են ուժգնանալ` էապէս անդրադառնալով պարենային ապրանքների ներքին գների վրայ: Միաժամանակ, վերոհիշյալ զարգացումների երկրորդային ազդեցութիւնները սկսում են դրսեւորվել` հանգեցնելով ոչ պարենային ապրանքների գների եւ ծառայութիւնների սակագների բարձրացմանը: ԿԲ-ի խորհուրդը այն կարծիքին է, որ առաջիկայում գնաճային ճնշումները պահպանվելու են եւ դրամավարկային պայմանների աստիճանական խստացումը նպատակ ունի մեղմելու գնաճային սպասումները եւ չէզոքացնելու նշուած զարգացումների երկրորդային ազդեցութիւնները:
  -   Տնտեսութիւն