«ԱՐՄԱՒԻԱ»-Ն ԱՊՐԻԼԻ 1-ԻՑ ՄՕՏ 50%-ՈՎ ԿՆՈՒԱԶԵՑՆԻ<br /> ԵՐԵՎԱՆ-ՍՏԱՄԲՈՒԼ-ԵՐԵՎԱՆ ՉՈՒԵՐԹԻ ՏՈՄՍԵՐԻ ԱՐԺԷՔԸ<br />


«ԱՐՄԱՒԻԱ»-Ն ԱՊՐԻԼԻ 1-ԻՑ ՄՕՏ 50%-ՈՎ ԿՆՈՒԱԶԵՑՆԻ
ԵՐԵՎԱՆ-ՍՏԱՄԲՈՒԼ-ԵՐԵՎԱՆ ՉՈՒԵՐԹԻ ՏՈՄՍԵՐԻ ԱՐԺԷՔԸ

  • 01-04-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 1-ից «Արմաւիա» ընկերութիւնը Երեւան-Ստամբուլ-Երեւան չուերթի տոմսի արժէքը կնուազեցնի մօտ 50%-ով. ներկայիս 450 ԱՄՆ դոլարի փոխարէն այն կկազմի 200 դոլար: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ընկերութեան մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան: «Արմաւիան» Երեւան-Ստամբուլ ուղղութեամբ իրականացնում է շաբաթական երկու չուերթ: Ապրիլի 1-ից «Արմաւիան» իրականացրեց դէպի Աստրախան իր առաջին կանոնաւոր չուերթը: Նշուեց, որ առաջիկայում ընկերութիւնը նախատեսում է չուերթներ իրականացնել նաեւ Մարսել, Դյուսելդորֆ (Գերմանիա) եւ Ռիգա:
  -   Տնտեսութիւն