2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՄԱՐՏԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 4,8%<br />


2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՄԱՐՏԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 4,8%

  • 01-04-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-մարտին ՀՀ սպառողական շուկայում արձանագրուել է 4,8% ընդհանուր գնաճ, այդ թւում, մարտին փետրուարի համեմատ գնաճը կազմել է 1,4%: Վերջինիս վրայ իր անմիջական ազդեցութիւնն է թողել պարենային որոշ ապրանքատեսակների գների նկատելի թանկացումը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի մարտին փետրուարի համեմատ պարենային ապրանքների (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գներն աճել են 1,8%-ով: Ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցուել է գների ընդհանուր անփոփոխ մակարդակ, իսկ ծառայութիւնների ոլորտում նշուած ժամանակահատուածում արձանագրուել է սակագների 1,1% յավելաճ: Հանրապետութիւնում շարունակուել է հացի, ալիւրի, ինչպէս նաեւ կարագի ու բուսական իւղի գնաճի միտումը: Նշուած ապրանքատեսակները սպառողական զամբյուղում ունենալով 13,91% տեսակարար կշիռ եւ 7,8% ընդհանուր գնաճ, մարտ ամսին սպառողական գների ընդհանուր գնաճին նպաստել են 1,08%-ով: Առանց վերը նշուած ապրանքատեսակների գնային փոփոխութիւնների սպառողական գների ինդեքսը նշուած ժամանակահատուածում հանրապետութիւնում արձանագրուած 101,4%-ի փոխարէն կկազմեր 100,3%: Սպառողական գների ինդեքսը 2008թ.-ի մարտին 2007թ.-ի դեկտեմբերի համեմատ կազմել է 104,8%, այդ թւում, պարենային ապրանքներինը (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) 106,5%, ոչ պարենային ապրանքներինը` 101,1%, իսկ ծառայութիւնների սակագներինը` 103,7%: 2008թ.-ի մարտին 2007թ.-ի մարտի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 109,6%, այդ թւում պարենային ապրանքներինը (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 113,1%, ոչ պարենային ապրանքներինը` 104,7%, ծառայութիւնների սակագներինը` 105,7%, իսկ յունուար-մարտին 2007թ.-ի յունուար-մարտի համեմատ, համապատասխանաբար, 107,9%, 110,7%, 104,5% եւ 104,5%: 2008թ.-ի մարտին 2005թ.-ի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 117,7%, այդ թւում պարենային ապրանքներինը (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 123,7%, ոչ պարենային ապրանքներինը` 106,1%, ծառայութիւնների սակագներինը` 113,3%:
  -   Տնտեսութիւն