ՄԷԿ ՏԱՐՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ԲԵՆԶԻՆԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է 14,6%-ՈՎ, ԻՍԿ<br /> ԴԻԶՎԱՌԵԼԻՔԸ` 18,3%-ՈՎ<br />


ՄԷԿ ՏԱՐՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ԲԵՆԶԻՆԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է 14,6%-ՈՎ, ԻՍԿ
ԴԻԶՎԱՌԵԼԻՔԸ` 18,3%-ՈՎ

  • 01-04-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի մարտին փետրուարի համեմատ հանրապետութիւնում գրանցուել է բենզինի եւ դիզելային վառելիքի, համապատասխանաբար, 0,7% եւ 3,1% գնաճ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի մարտին 2007թ.-ի մարտի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գնաճը կազմել է, համապատասխանաբար, 14,6% եւ 18,3%, իսկ 2005թ.-ի համեմատ, համապատասխանաբար, 4,7% եւ 19,7%:
  -   Տնտեսութիւն