2008 Թ.-Ի ՄԱՐՏԻՆ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ<br /> 1,1%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ<br />


2008 Թ.-Ի ՄԱՐՏԻՆ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1,1%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ

  • 01-04-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բնակչութեանը մատուցուած ծառայութիւնների ոլորտում 2008թ.-ի մարտին փետրուարի համեմատ գրանցուած սակագների 1,1% հավելաճը հիմնականում պայմանաւորուել է մշակոյթի ոլորտի (1,1%), հանրային սննդի (1,1%), բուժսպասարկման (2,6%), իրաւական ու բանկային ծառայութիւնների (13,5%) սակագների յաւելաճով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, կենցաղային բնոյթի, կրթութեան համակարգի, հանգստի կազմակերպման, տրանսպորտի ծառայութիւնների սակագները նշուած ժամանակահատուածում աճել են 0,1-0,6%-ով, իսկ բնակարանային, կոմունալ, կապի ծառայութիւնների սակագները նախորդ ամսուայ համեմատ մնացել են անփոփոխ:
  -   Տնտեսութիւն