Իւրաքանչիւր երեխայ արժանի է ունենալ ծիծաղելու եւ խաղալու հնարաւորութիւն


Իւրաքանչիւր երեխայ արժանի է ունենալ ծիծաղելու եւ խաղալու հնարաւորութիւն

  • 25-03-2011 17:20:42   | Հայաստան  |  Հասարակութիւն
Աուտիզմի իրազեկման միջազգային օրուան ընդառաջ Վիւասել-մտս-ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկեանը մարտի 25-ին այցելել է աուտիզմով հիւանդ երեխաների համար նախատեսուած «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն»: Կենտրոնի 20 սաները 3-12 տարեկան էն: 2008 թուականից սկսած Վիւասել-մտս-ն աջակցութիւն է ցուցաբերում կենտրոնին: Աուտիզմով երեխաների կրթաշտկողական աշխատանքը շատ դժուարին եւ թանկարժէք գործընթաց է, քանի որ իւրաքանչիւր երեխայի հետ տարւում է ինտենսիւ անհատականացուած` մէկ թերապեւտ-մէկ երեխայ յարաբերութեամբ ուսուցում: Այս նպատակով Վիւասել-մտս-ն ընդհանուր առմամբ կատարել է զգալի ներդրում, ինչի արդիւնքում երեխաները կենտրոն էն յաճախում` առանց որեւէ վճարի: Ռալֆ Յիրիկեանը իւրաքանչիւր երեխայի նուիրել է Հանրայայտ ,դորլինգ Քինդերսլիէ հրատարակչութեան ,իմ առաջին գիրքըէ շարքի 10 գրքերը: Բառերի ընտրութիւնը, դրանց համադրումը եւ գունային լուծումներն արուած էն այնպէս, որ գրաւէն երեխայի ուշադրութիւնը եւ տրամադրեն սովորելու: Նկարազարդ ու գունեղ գրքերի միջոցով աշխարհի տարբեր ժողովուրդների միլիոնաւոր երեխաներ ճանաչում էն իրենց մայրենին ու շրջապատող աշխարհը: Կենտրոնի աշխատակազմի եւ այնտեղ յաճախող երեխաների ծնողների փաստմամբ, կենտրոն յաճախելու շնորհիւ երեխաների մօտ նկատելի առաջընթաց է դրսեւորուել ոչ միայն ակադեմիական գիտելիքների ձեռքբերման մէջ, այլ նաեւ ինքնասպասարկման եւ սոցիալականացման ոլորտում, ինչի մասին վկայում էն երեխաների վարքում եւ նրանց մտաւոր ունակութիւններում գրանցուած դրական փոփոխութիւնները: Աւելին, կենտրոնի սաներից երկուսը յաճախում էն հանրակրթական դպրոց: Ստացուած արդիւնքները խօսում էն ,երեխաների զարգացման միջազգային կենտրոնէ Հկ-ի կողմից իրականացուող ծրագրի արդիւնաւէտութեան մասին: Աուտիզմը կարողութիւնների սահմանափակում է` կապուած զարգացման հետ, որը սովորաբար ի յայտ է գալիս կեանքի առաջին երեք տարիների ընթացքում: Այն նյարդաբանական խանգարման արդիւնք է, որը ախտահարում է ուղեղի տարբեր հատուածներ: Աուտիզմով տառապող եւ մեծահասակաները, եւ երեխաները սովորաբար վերբալ եւ ոչ վերբալ հաղորդակցութեան, սոցիալական յարաբերութիւնների, ինչպէս նաեւ զուարճանքի եւ խաղային գործունէութեան առումով խնդիրներ էն ունենում: Աուտիզմը չորս անգամ աւելի յաճախ արձանագրւում է տղաների մօտ: Յստակ վիճակագրական տուեալներ Հայաստանում աուտիզմով հիւանդների մասին չկայ: Բայց միայն այս կենտրոնի եւ դրա սաների գոյութիւնն արդէն ցոյց է տալիս, որ այս խնդիրը մեզ չի շրջանցել: Երեխաները չէն կարող բուժուել, քանի որ աուտիզմի համար դեղամիջոց յայտաբերուած չէ: Բայց երեխաները կարող էն սովորել գործել խախտման թոյլ տուած շրջանակներում, մանաւանդ եթէ բուժումը վաղ է սկսւում: Ինտենսիւ վաղ միջամտութիւնը հնարաւորութիւն է տալիս զգալի առաջընթաց արձանագրել երեխաների մօտ: Աուտիզմով ախտորոշուած երեխաները յատուկ ծառայութիւնների եւ աջակցութեան կարիք ունէն` այս ամէնին հասնելու համար: ,յուրաքանչիւր երեխայ արժանի է ունենալ ծիծաղելու եւ խաղալու հնարաւորութիւն եւ դառնալու ուրախ ու առողջ մեծահասակ: Վիւասել-մտս-ը հաւատում է, որ ձեռք ձեռքի տուած, միասին պայքարելով մենք կ'ունենանք դրական արդիւնք եւ առաջընթաց: Մենք ուզում ենք լինել այս ընտանիքների կողքին, որպէսզի նրանք չյուսահատուէն: Մենք, որպէս սոցիալապէս պատասխանատու ընկերութիւն, հաստատակամ ենք նրանց աջակցելու գործումէ,- ասել է Վիւասել-մտս-ի գլխաւոր տնօրէնը: Նա հաւատում է, որ բիզնեսի եւ հասարակութեան համատեղ գործընկերութեան շնորհիւ է, որ հնարաւոր է բարելաւել մի երեխայի, մի ընտանիքի եւ երկրի կեանքի որակը:
  -   Հասարակութիւն