ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹԵԱՆ «ԱՐՏԱՒԱԶԴ»<br /> ՄՐՑԱՆԱԿԲԱՇԽՈՒԹՅԱՄԲ ԱՄՓՈՓՈՒԵՑԻՆ ԵՐԿՐԻ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ 2007Թ.<br /> ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹԵԱՆ «ԱՐՏԱՒԱԶԴ»
ՄՐՑԱՆԱԿԲԱՇԽՈՒԹՅԱՄԲ ԱՄՓՈՓՈՒԵՑԻՆ ԵՐԿՐԻ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ 2007Թ.
ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ

  • 28-03-2008 18:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թատրոնի միջազգային օրուայ կապակցութեամբ` մարտի 27-ին «Մոսկուա» կինոթատրոնում ուշ երեկոյեան կայացաւ Հայաստանի թատերական գործիչների միութեան «Արտաւազդ» ամենամեայ մրցանակաբաշխութեան հանդիսաւոր արարողութիւնը, որին ներկայ էին նաեւ ՀՀ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսեանը, ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պողոսեանը, թատերական գործիչներ, արվեստասերներ: «Այսօր թատրոնի տոնն է, սա եւս մէկ առիթ է հիշելու, որ հայ ժողովուրդն ունի հինաւուրց թատրոն, եւ ասելու, որ ունենալու ենք հետաքրքիր թատերական ապագայ: Թատրոնը դժուարութիւններ է ունենում, բայց այն անկում չի ապրում, մեր թատրոններն աշխատում են ոգեւորված վաղուայ օրով, ծառայում են մեր պետութեանը եւ մշակոյթին»,- բացման խօսքում ասաց ՀԹԳՄ նախագահ Յակոբ Ղազանչեանը: Միութեան նախագահի խօսքերով, այս տարի մրցանակաբաշխությունը տեղի է ունենում նոր կանոնակարգով. մինչեւ ծրարի բացման պահը ոչ ոք չի իմանալու, թէ ով է ստացել մրցանակը: Բացի այդ, անուանակարգերում որպէս թեկնածու ընդգրկվելու համար, մասնակիցներն իրենք են յայտ ներկայացրել: Մրցանակաբաշխութեան ժիւրիի կողմից գնահատուել են անցեալ տարուայ մարտի 1-ից մինչեւ այս տարուայ մարտի 1-ը տեղի ունեցած նոր ներկայացումները: «Տարուայ լաւագոյն դերասանուհի» անուանակարգում «Արտաւազդ» մրցանակը շնորհուեց Աննա Էլբակյանին` «Չե՞ս պարի ինձ հետ» բեմադրութեան համար: Երկու «Արտաւազդ» մրցանակ շնորհուեց «Տարուայ լաւագոյն դերասան» անուանակարգում` Արմէն Էլբակյանին «Չ՞ես պարի ինձ հետ» եւ Վարուժան Մանուկեանին «Հարուստի աղջիկը տգեղ չի լինում» ներկայացումների համար: «Տարուայ լաւագոյն ներկայացում» ճանաչուեց Հովհ. Թումանյանի անուան պետական տիկնիկային թատրոնի «AK-AK» բեմադրութիւնը` ռեժիսոր Ռուբէն Բաբայեան: «Տարուայ լաւագոյն ռեժիսուրա» անվանակարգի մրցանակը շնորհուեց երիտասարդ բեմադրիչ Վահան Բադալեանին` «Օֆելյայի ստվերների թատրոնը» բեմադրութեան համար: «Տարուայ լաւագոյն երիտասարդ դերասան» անուանակարգում մրցանակակիրներ դարձան Վահագն Գալստեանը Երեւանի Հ.Ղափլանեանի անուան դրամատիկական թատրոնից եւ Սամուէլ Թոփչյանը Հ.Մալեան թատրոն-ստուդիայից: «Տարուայ լաւագոյն երիտասարդ բեմադրիչ» ճանաչուեցին Լուսինէ Երնջակյանը եւ Սուրէն Շահւերդյանը: Թատերարվեստին արժանապատիվ ծառայութեան համար «Արտաւազդ» մրցանակներ շնորհվեցին նաեւ թատերական ոլորտում մեծ աւանդ ունեցող գործիչներին` Ռաֆայէլ Ջրբաշյանին, Պերճ Զեյթունցյանին եւ Վարուժան Խդշյանին: Վ.Խդշյանին ոսկէ մեդալ շնորհուեց նաեւ ՀՀ մշակոյթի նախարարութեան կողմից եւ «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» պատւոյ բարձր շքանշան` Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից:
  -   Մշակոյթ