Աւարտւում է ՎՏԲ-Հայաստան Բանկի եւ Business & Finance Consulting-ի (BFC) յաջողուած համագործակցութիւնը


Աւարտւում է ՎՏԲ-Հայաստան Բանկի եւ Business & Finance Consulting-ի (BFC) յաջողուած համագործակցութիւնը

  • 25-03-2011 16:59:25   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ Business & Finance Consulting (BFC) յաջողութեամբ աւարտեցին երկու տարուայ համագործակցութիւնը: Վտբ-հայաստան Բանկում միկրովարկաւորման ծրագիրը նպաստեց փոքր բիզնեսի ֆինանսաւորման շուկայում Բանկի առաջխաղացմանը: Ծրագիրն իրականացւում էր Զարգացման եւ Վերակառուցման Եւրոպական Բանկի հովանու ներքոյ եւ BFC ընկերութեան տեխնիկական աջակցութեամբ: Ծրագրի իրականացման ժամանակահատուածում` 2009թ. յունուարից 2011թ. փետրուար, տրամադրուել է 1 233 վարկ 13,6 մլն. դոլար գումարի չափով: 2009 թուականի համեմատութեամբ (համատեղ ծրագրի սկիզբ) փոքր եւ միջին բիզնեսի վարկաւորման վարկային պորտֆելը աւելացել է 10 անգամ (1000%): Փոքր եւ միջին բիզնեսի վարկաւորումը հանդիսանում է Վտբ-հայաստան Բանկի զարգացման առաջնային ուղղութիւններից մէկը: Ներկայումս Բանկը գրաւում է առաջատար դիրքեր փոքր եւ միջին բիզնեսի վարկաւորմամբ զբաղուող Հայաստանի առեւտրային բանկերի միջեւ: ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխաւոր տնօրէն-տնօրինութեան նախագահ` Վալերի Օւսեաննիկով,- ,վտբ-հայաստան Բանկի եւ BFC միջեւ համատեղ համագործակցութիւնը նպաստել է փոքր եւ միջին բիզնեսի վարկաւորման տեխնոլոգիայի արագ եւ յաջող ներդրմանը: BFC ընկերութիւնը ցուցաբերել է տեխնիկական աջակցութիւն այնպիսի կարեւոր ասպեկտների ներդրմանը եւ զարգացմանը, ինչպիսիք էն կադրային ներուժ, Փոքր եւ միջին բիզնեսի վարկաւորման վարչութեան կառուցուածքի ստեղծում, միկրովարկաւորման համակարգի մշակում, շուկայի վերլուծում եւ վարկային նոր ծառայութիւնների ներդրում, ինչպէս նաեւ դիմումների ուսումնասիրման շրջանում ռիսկերի վերահսկման ուժեղացում: Մենք խորին շնորհակալութիւն ենք յայտնում BFC ընկերութեանը արդիւնաւէտ եւ բեղմանուոր համագործակցութեան եւ աջակցութեան համարէ: BFC ընկերութեան հիմնադիր եւ գլխաւոր տնօրէն` Միխաէլ Կորտենբուշ,- ,էս բարձր եմ գնահատում BFC եւ Վտբ-հայաստան Բանկի միջեւ համգործակցութեան արդիւնքները: Ունենալով ամենամեծ մասնաճիւղային ցանցը Հայաստանում` Վտբ-հայաստան Բանկն ունի հսկայական ներուժ փոքր եւ միջին բիզնեսի վարկաւորման բնագաւառում յետագայ զարգացման համար: Այսօրուայ դրութեամբ Բանկն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները Փոքր եւ միջին բիզնեսի վարկաւորման վարչութեան արդիւնաւէտ զարգացման համար, կայուն եւ ակտիւ գործնական դիրք Հայաստանի ֆինանսական շուկայում, որակաւորուած մասնագէտներ, զարգացած կառուցուածք, ծառայութիւնների լայն ընտրանի, յաճախորդների հետ աշխատանքի ճկուն համակարգ, որը հանդիսանում է ակտիւ եւ արդիւնաւէտ զարգացման գրաւականը: Մենք յոյս ունենք յետագայում էլ շարունակել համագործակցութիւնը ՎՏԲ խմբի հետէ:
  -   Տնտեսութիւն