ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ԵՆ ՃԱՆԱՉՈՒԵԼ 7 ՁԵՌՆԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՐԺՈՅԹԻ<br /> ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹԻՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ<br />


ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ԵՆ ՃԱՆԱՉՈՒԵԼ 7 ՁԵՌՆԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՐԺՈՅԹԻ
ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹԻՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ

  • 25-03-2008 17:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի մարտի 25-ի որոշմամբ, ուժը կորցրած են ճանաչուել «Գազպա» ՍՊԸ-ի, «Կառլեն Մելքոնեան», «Արմէն Յակոբեան», «Երեք Եօթ - 777», «Աղասի Նալբանդեան», «Դրաստամատ Լալայան», «Արթուր Յարութիւնեան» ձեռնարկութիւնների արտարժոյթի առք ու վաճառքի գործառնութիւններ իրականացնելու լիցենզիաները: Ըստ ՀՀ ԿԲ-ի մամուլի ծառայութեան, ԿԲ խորհուրդը մարտի 25-ի նիստում հաստատել է ՀՀ ԿԲ-ի 2007թ.-ի ֆինանսական հաշուէտւութիւնը, «Ապահովագրական ընկերութիւնների ակտիւների դասակարգման եւ հնարաւոր կորուստների պահուստների ձեւաւորման եւ օգտագործման կարգը» կանոնակարգը եւ «Հայաստանի ֆինանսական համակարգի 2007թ.-ի զարգացումը, կարգաւորումը, վերահսկողութիւնը» հաշուետուական նիւթը: Խորհրդի որոշումներով փոփոխութիւններ են կատարուել «Բանկերի եւ օտարերկրեայ բանկերի մասնաճիւղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճիւղերի եւ ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի եւ օտարերկրեայ բանկերի մասնաճիւղերի ղեկավարների որակաւորումը եւ գրանցումը», «Արտարժոյթի առքուվաճառքի գործառնութիւնների լիցենզավորումը եւ կարգաւորումը», «Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպութիւնների լիցենզավորումը, մասնաճիւղերի հաշուառումը, գործունէութեան կարգաւորումը, ղեկավարների որակաւորումը», «Վճարային գործիքների եւ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ եւ քլիրինգ իրականացնող կազմակերպութիւնների լիցենզավորումը, մասնաճիւղերի հաշուառումը, ղեկավարների որակաւորումը» կանոնակարգերում: Լրացումներ եւ փոփոխութիւն է կատարուել նաեւ «ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման եւ հնարաւոր կորուստների պահուստների ձեւաւորման կարգում» ու «ՀՀ տարածքում գործող բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարաւոր կորուստների պահուստի ձեւաւորման եւ օգտագործման կարգում»: Խորհրդի որոշմամբ «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ին եւ «Արցախբանկ» ՓԲԸ-ին տրամադրվել են «Money Gram» արտասահմանեան վճարահաշվարկային համակարգում մասնակցութեան թույլտվություններ: Վերալիցենզավորվել է «Ռեզոլյուշն ապահովագրական բրոքեր» ՍՊԸ-ն, վերագրանցուել եւ վերալիցենզավորվել են «Գարանտ-Լիմենս» ապահովագրական ՓԲԸ-ն եւ «ՍԻԼ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ-ն:
  -   Տնտեսութիւն