Հայաստանի քաղաքական դաշտում գրեթէ բացակայում է արժէքային համակարգը


Հայաստանի քաղաքական դաշտում գրեթէ բացակայում է արժէքային համակարգը

  • 25-03-2011 13:10:15   | Հայաստան  |  Քաղաքական
Մարտի 24-ին տեղի ունեցաւ Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների միութեան (ՀԵՔԳՄ) ընդլայնուած նիստը, որին մասնակցում էին Երեւանի եւ Հայաստանի մարզերի պատուիրակները: Քննարկուեցին վերջին շրջանում Հայաստանի Հանրապետութիւնում տեղի ունեցած քաղաքական վերադասաւորումները, որոնց վերաբերեալ հնչեցին տարբեր գնահատականներ: ՀԵՔԳՄ անդամներն իրենց ելոյթներում կարեւորեցին թե'քաղաքական, եւ թե' հասարակական ներկայ գործընթացներում հայ երիտասարդութեան իրական մասնակցութիւնը` կոչ անելով նրանց զերծ մնալ իմիտացիոն եւ արժէզրկուած ,պրոյեկտներիէ մէջ ներգրաւուելուց: Բարձրաձայնուեց քաղաքական դաշտում արժէքային համակարգի գրեթէ բացակայութեան փաստը, ինչը, ըստ կառոյցի ներկայացուցիչների, խիստ բացասական է անդրադառնում հասարակութեան շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի վրայ: Անդրադառնալով պարզ կանխատեսելիութեան մակարդակի հասնող հայաստանեան քաղաքական զարգացումներին, ՀԵՔԳՄ հիմնադիր-նախագահ Արման Վարդանեանը նշեց. ,մենք պարտաւոր ենք հարթակ հանդիսանալ նոր տեսլականներով սկզբունքային երիտասարդների համար եւ ապահովել նրանց մասնակցութիւնը քաղաքական գործընթացներին: Այսօր, աւելի քան երբեւէ, առկայ է քաղաքական սերնդափոխութեան հրամայականըէ: Նիստի ընթացքում յստակեցուեց կառոյցի մարտավարութիւնը եւ առաջարկ եղաւ հիմնադրել մարզային կ'առոյցնէր, ինչն էլ ընդունուեց ձայների պարզ մեծամասնութեամբ: Հայաստանի Երիտասարդ Քաղաքական Գործիչների Միութեան Լրատուական ծառայութիւն 25 մարտի, 2011թ.
  -   Քաղաքական