Հայկական պատուիրակութիւնը մասնակցել է հակամենաշնորհային քաղաքականութեան միջպետական խորհրդի յատուկ նիստին


Հայկական պատուիրակութիւնը մասնակցել է հակամենաշնորհային քաղաքականութեան միջպետական խորհրդի յատուկ նիստին

  • 25-03-2011 12:09:20   | Ռուսաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի (ՏՄՊՊՀ) պատուիրակութիւնը նախագահ Ա.Շաբոյեանի գլխաւորութեամբ մասնակցել է ԱՊՀ անդամ պետութիւնների հակամենաշնորհային քաղաքականութեան միջպետական խորհրդի յատուկ նիստին, որը նուիրուած էր պետական պատուերի տեղադրման համակարգի զարգացման խնդիրներին: նիստն անցկացւում էր «Պետպատուէր 2011» ֆորում-ցուցահանդէսի շրջնակներում, որի բացման պաշտօնական արարողութեանը ներկայ էր ՌԴ Վարչապետ Վ.Պուտինը: այս միջոցառումը գնահատւում է որպէս երկխօսութեան արդիւնաւէտ հարթակ պատուիրատուների եւ մատակարարների միջեւ: Հայաստանեան կողմն այս առումով հետաքրքրուած է էլեկտրօնային աճուրդների ներդրման միջոցով պետգնումների թափանցիկ, մրցունակ եւ ինովացիոն համակարգի ստեղծման ռուսաստանեան փորձին ծանօթանալու հնարաւորութեամբ: «Հէնց այս համակարգն է, մեր կարծիքով, պետգնումների նկատմամբ հաւասարաչափ մատչելիութիւն ապահովելու համար լրացուցիչ գործիքներ ստեղծում, այդ թւում նաեւ` փոքր բիզնեսի համար, դրանով իսկ բարձրացնելով պետպատուերի որակն ու վստահելիութիւնը»,- իր զեկոյցում նշել է Ա.Շաբոյանը։ Նա ընդգծել է, որ փոքր ու միջին ձեռնարկատիրութեան զարգացումը ՀՀ կառավարութեան տնտեսական քաղաքականութեան հիմնական ուղղութիւններից է:
  -   Տնտեսութիւն