ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2006 Թ.-ԻՆ ՄԱՍՆԱՒՈՐԵՑՈՒԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՅՔԻ<br /> ՄԱՍԱՆՎՈՐԵՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՈՒԱԾ 11 ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2006 Թ.-ԻՆ ՄԱՍՆԱՒՈՐԵՑՈՒԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՅՔԻ
ՄԱՍԱՆՎՈՐԵՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՈՒԱԾ 11 ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

  • 17-03-2008 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 17-ին ՀՀ ԱԺ-ն հաստատեց Պետական գոյքի մասնավորեցման 2006-2007թթ.-ի ծրագրի կատարման 2006 թուականի տարեկան հաշուէտւութիւնը, որը քննարկուել էր դեռեւս նախորդ քառօրյայում: Հաշուետու ժամանակաշրջանում մասնավորեցման է առաջարկուել ծրագրում ընդգրկուած 19 ընկերութիւն եւ 22 գոյքային միաւոր, ընդ որում 17 ընկերութիւն մասնավորեցման է առաջարկուել մրցոյթով եւ աճուրդով: Մասնավորեցման է առաջարկուել նաեւ լուծարումից յետոյ մնացած 38 գոյքային միաւոր: 2006-ին մասնաւորեցուել է ծրագրում ընդգրկուած 11 ընկերութիւն եւ գոյքային միաւոր, որից 4-ը` ուղղակի վաճառքի ձեւով, 3-ը` մրցոյթով, 4-ը` աճուրդով: ՀՀ պետբիւջէ սեփականաշնորհման հաշուին փաստացի մուտքագրուել է 455,42 մլն դրամ եւ 550 հազար ԱՄՆ դոլար, եւս 42,157 մլն դրամ (մօտ 136 հազար ԱՄՆ դոլար) փոխանցուել է համայնքների բիւջէներ: Մասնաւորեցուած ընկերութիւնների գերակշիռ մասը` 45,5 տոկոսը, այն ընկերություններն են, որոնց բաժնետոմսերի տնօրինման լիազորութիւնները փոխանցուել են ՀՀ կառավարութեանն առընթեր Պետական գոյքի կառավարման վարչութեանը, իսկ 27,5 տոկոսը` ՀՀ Մշակոյթի եւ երիտասարդության հարցերի, 9 տոկոսը` Առեւտրի եւ տնտեսական զարգացման, 9-ական տոկոսը` Առողջապահութեան եւ Գիւղատնտեսութեան նախարարութիւնների ընկերութիւններ եւ մասնավորեցման օբյեկտներ են: Հաշուետւութիւնում նշւում է, որ 2006թ.-ին մասնավորեցման գործընթացի իրականացմանը հիմնականում խոչընդոտել են մասնավորեցման ներկայացւող ընկերութիւնների ծացր գրաւչութիւնը ներդրողների համար եւ ընկերութիւնների խոշոր պարտքերը, ինչպէս նաեւ ծրագրում ընդգրկուած ընկերութիւնների մի մասի սնանկացման գործընթացում գտնուելը եւ դրանց գոյքի նկատմամբ բռնագանձում տարածելը:
  -   Տնտեսութիւն