Պերմում կանցկացուէն Հայաստանի Հանրապետութեան 20-ամեակին նուիրուած մշակութային միջոցառումներ


Պերմում կանցկացուէն Հայաստանի Հանրապետութեան 20-ամեակին նուիրուած մշակութային միջոցառումներ

  • 24-03-2011 20:19:21   | Հայաստան  |  Հասարակութիւն
Մարտի 24-ին ՀՀ սփիւռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսեանն ընդունեց ,պերմի երկրամասի հայկական մշակութային կենտրոնէ տարածաշրջանային հասարակական կազմակերպութեան փոխնախագահ Արմէն Գարսլեանին: Ս.Պետրոսեանը բարձր գնահատեց հայկական մշակութային կենտրոնի, եւ մասնաւորապէս, Ա.Գարսլեանի ներդրումը Պերմի հայկական համայնքում հայապահպանութեան, հայկական ազգային մշակոյթի պահպանման եւ զարգացման, Հայրենիք-սփիւռք կապերի ամրապնդման գործում: Ա.Գարսլայնն անդրադարձաւ ՀՀ սփիւռքի նախարարութեան պատուիրակութեան այցին Պերմի երկրամաս` նշելով այցի հետեւանքով հայ համայնքի աշխուժացման եւ Հայրենիքի հետ կապերի ակտիւացման մասին: Ս.Պետրոսեանը ներկայացրեց ՀՀ սփիւռքի նախարարութեան առաջիկայ ծրագրերը: Քննարկուեցին նախարարութեան ծրագրերին Պերմի հայ համայնքի մասնակցութեան հնարաւորութիւնները: Մասնաւորապէս, պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց ՀՀ սփիւռքի նախարարութեան կողմից կազմակերպուելիք երիտասարդ առաջնորդների եւ երիտասարդ լրագրողների դպրոցին, ինչպէս նաեւ Սփիւռքի հայ համայնքների ղեկավարների հաւաքին Պերմի հայ համայնքից ներկայացուցիչների մասնակցութեան վերաբերեալ: Պայամանաւորուածութիւն ձեռք բերուեց նաեւ Պերմում Հայաստանի Հանրապետութեան 20-ամեակին նուիրուած մշակութային միջոցառումներ անցկացնելու վերաբերեալ։
  -   Հասարակութիւն